Jump to content

Բերտել Տորվալդսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտել Տորվալդսեն
դան․՝ Albert Bertel Thorvaldsen
Ծնվել էնոյեմբերի 19, 1770(1770-11-19)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Մահացել էմարտի 24, 1844(1844-03-24)[1][2][4][…] (73 տարեկան)
Վախճանի վայրըԿոպենհագեն, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)Jason with the Golden Fleece?, Christus?, Լյուցեռնի առյուծ, Monument to Prince Józef Poniatowski in Warsaw?, Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձան և Tomb of Pius VII?
Ժանրհանրային արվեստ[5]
Մասնագիտությունքանդակագործ և դիզայներ
ԱշխատավայրԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Գեղարվեստի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներCarlo Thorvaldsen?
Ստորագրություն
Изображение автографа
 Bertel Thorvaldsen Վիքիպահեստում

Բերտել Տորվալդսեն (նոյեմբերի 19, 1770(1770-11-19)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա - մարտի 24, 1844(1844-03-24)[1][2][4][…], Կոպենհագեն, Դանիա), դանիացի քանդակագործ։ Ուշ կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչներից։ Արժանացել է համաշխարհային ճանաչման, պարգևատրվել մեդալներով[6]։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Իտալիայում (1797–1838 թթ.), ուր մեկնել էր վաղ երիտասարդական հասակում՝ արվեստի դանիական արքայական ակադեմիան բարձր գնահատականներվ ավարտելուց հետո, ուսումը շարունակելու նպատակով (ի դեպ, նրան հատուկ կրթաթշակ էր շնորհվել)։ Իսկ արվեստին ծանոթացել, քանդակագործի որոշակի հմտություններ էր ձեռք բերել դեռ վաղ մանկական հասկից՝ փայտի վրա փորագրություններ անող հորը օգնելու ընթացքում։

Իտալիայում անտիկ արվեստի ստեղծագործություններին ծանոթանալը Տորվալդսենը համարել է իր կյանքում բեկումնային իրադարձություն, գրեթե վերստին ծնվելուն հավասար մի բան։ Հռոմում նա ընդարձակ արվեստանոց է հիմնել, սկզբնական շրջանում ստեղծել հիմնականում հերոսական կերպարներ։ Շատ կարճ ժամանակում մեծ հաջողություններ է գրանցել, համբավի արժանացել, պատվիրատուներ ու հովանավորներ ձեռք բերել ողջ Եվրոպայով մեկ[7]։

1838 թվականին Տորվալդսենը որոշել է վերադառնալ հայրենի Դանիա, որտեղ նրան ընդունել են ազգային հերոսին արժանի պատիվներով։ Մայրաքաղաք Կոպենհագենում՝ Քրիստիանսբորգ պալատի մոտ հիմվնել է հատուկ տուն-թանգարան, որտեղ պիտի ի մի բերվեին ու պահպանվեին համբավավոր քանդակագործի ստեղծագործությունները։ Ցավոք, արվեստագետը, որին իր ժամանակակիցները համարում էին իտալացի մեծահամբավ քանդակագործ, «նոր Ֆիդիաս» պատվանունի արժանացած Անտոնիո Կանովայի գործի արժանավոր շարունակողը, վախճանվել է ավելի վաղ, քան կավարտվեին շինարարական աշխատանքները։ Հուղարկավորվել է հենց թանգարանի բակում։ Նրա լավագույն աշխատանքներից են Նիկոլայ Կոպեռնիկոսի ու Յոզեֆ Պոնյատովսկու արձանները Վարշավայում, Մաքսիմիլիան Առաջինի արձանը Մյունխենում, Պիուս Յոթերորդ պապի շիրմարձանը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում (դա Վատիկանում միակ գործն է, որ ստեղծվել է ոչ կաթոլիկի կողմից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիայում (1781-17931797-1838 թվականներին ապրել է Նեապոլում և Հռոմում, որտեղ ուսումնասիրել է անտիկ քանդակագործությունը և Ռաֆայելի ստեղծագործությունները։ Եղել է Հռոմի Ս․ Ղուկասի (1825 թվականից) և Կոպենհագենի Գեղարվեստի (1833 թվականից) ակադեմիաների նախագահը։ Հիմնականում աշխատել է մարմարի վրա։ Ինչպես և Ա․ Կանովան, Բերտել Տորվալդսենը ձգտել է կերպարների իդեալականացման և սառը վերացականության, որ բնորոշ էր 19-րդ դարի եվրոպական արվեստի ակադեմական ուղղությանը։ Բերտել Տորվալդսենի գործերը առանձնանում են մարմարի մշակման վիրտուոզ վարպետությամբ, կոմպոզիցիայի խիստ ներդաշնակությամբ, ստատիկությամբ և կերպարների զսպվածությամբ («Յասոն», մարմար, 1802-1803, «Սրինգով Մերկուրիոսը», մարմար, 1818, երկուսն Էլ՝ Բերտել Տորվալդսենի թանգարան, Կոպենհագեն, Կոմ լճի մոտ գտնվող Կարլոտտա վիլլայի «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը» վիթխարի ֆրիզը, 1812)։ Ստեղծել է նաև դիմաքանդակներ։ Բերտել Տորվալդսենի հիմնական գործերը հավաքված են Բերտել Տորվալդսենի թանգարանում (Կոպենհագեն

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Malta 1796-1797: Thorvaldsen's Visit (1996. Malta & Cop.)
  • Jørnæs, B. Billedhuggeren Bertel Thorvaldsens liv og værk (1993)
  • E. Lerberg, Fire danske Klassikere: Nicolai Abildgaard, Jens Juel, Christoffer Wilhelm Eckersberg og Bertel Thorvaldsen [exhibition catalogue] (1992)
  • Kunstlerleben im Rom: Bertel Thorvaldsen, der danische Bildhauer und seine deutschen Freunde, ed. G. Bott [exhibition catalogue] (1991)
  • Lauretta Dimmick, 'Mythic Proportion: Bertel Thorvaldsen's Influence in America', in Thorvaldsen: l'ambiente, l'influsso, il mito, ed. P. Kragelund and M. Nykjær (1991) (=Analecta Romana Instituti Danici, Supplementum 18.), pp. 169–191.
  • The Age of Neoclassicism [exhibition catalogue] (1972)
  • H. Fletcher, 'John Gibson: an English pupil of Thorvaldsen', in Apollo; 96:128 (1972 October), pp. 336–340.
  • J. B. Hartmann, 'Canova, Thorvaldsen and Gibson', in English miscellany; 6 (1955), pp. 205–235.
  • R. Zeitler, Klassizismus und Utopia: Interpretationen zu Werken von David, Canova, Carstens, Thorvaldsen, Koch (1954)
  • Trier, S. Thorvaldsen (1903)
  • Rosenberg, C. A. Thorwaldsen ... mit 146 Abbildungen (1896) (= Kunstlermonographie; 16)
  • Wilde, A. Erindringer om Jerichau og Thorvaldsen (1884)
  • Eugène Plon, Thorwaldsen, sa vie ... (1880)
  • R. W. Buchanan, Thorvaldsen and his English critics (1865?)
  • Thiele, J. M. Thorwaldsens Leben ... (1852-1856)
  • Killerup, Thorwaldsens Arbeiten ... (1852)
  • Andersen, B. Thorwaldsen (1845)
  • Mordaunt Roger Barnard (trans) The life of Thorvaldsen: Collated from the Danish of Just Matthias Thiele, 1865 (Digitised [1])
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Thorwaldsen, Bertel» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 26 (11th ed.). Cambridge University Press. էջ 882.
  • Stefano Grandesso, Bertel Thorvaldsen (1770-1844), introduzione di Fernando Mazzocca, catalogo delle opere a cura di Laila Skjøthaug, 2010, Cinisello Balsamo (MI), Silvana Editoriale, 978-88-366-1912-2.
  • Stefano Grandesso, Bertel Thorvaldsen (1770-1844), Introduction by Fernando Mazzocca, Stig Miss; with catalogue by Laila Skjøthaug, Second English and Italian Edition, 2015, Cinisello Balsamo (Milan), Silvana Editoriale, 978-88-366-1912-2.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bertel Thorvaldsen (դան.)
  3. 3,0 3,1 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
  4. 4,0 4,1 4,2 Bertel [Thorvaldsen, Alberto; Thorwaldsen, Bertel; Thorwaldsen, Alberto Thorvaldsen] — 2006.
  5. https://picasso.iro.umontreal.ca/~mona/api/v3/artists
  6. Forrer, L. (1916). «Thorwaldsen, Albertus». Biographical Dictionary of Medallists. Vol. Volume VI. London: Spink & Son Ltd. էջեր 84–86. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  7. Alexander Sturgis. 2006. Rebels and Martyrs: The Image of the Artist in the Nineteenth Century, London: National Gallery (Great Britain), p. 52

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։