Բեռնարդո Կանալ
Բեռնարդո Կանալ | |
---|---|
Ծնվել է | 1664 |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | 1744[1] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Ջովաննի Անտոնիո Կանալետտո |
Զավակներ | Ջովաննի Անտոնիո Կանալետտո |
Bernardo Canal Վիքիպահեստում |
Բեռնարդո Կանալ (իտալ.՝ Bernardo Canal, 1664, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - 1744[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի նկարիչ։
Հայտնի նկարիչ Ջովաննի Անտոնիա Կանալի հայրը, որը հայտնի է նաև Կանալետտո անունով։
Չնայած նա վաստակել է իր ապրուստը որպես թատրոնի բեմանկարիչ, բայց առավելապես հայտնի է իր վեդուտայով. աշխատանքները նա ստեղծել է իր ժամանակակցի` Լուկա Կարլևարիսի ուղղակի ազդեցության տակ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1695 թվականին նա ամուսնացել է Արտեմիսիա Բարբիերի հետ, ում մասին քիչ բան է հայտնի[3]։ 1717 թվականին նա առաջին անգամ հայտնվել է վենետիկցի նկարիչների գիլդիայի անդամների ցուցակում և այնտեղ ճանաչվել է Նկարիչների Քոլեջի անդամ։ 1739 թվականին այդ կազմակերպությունը նրան պարգևատրել է «Առաջին» կոչումով[4]։ Իր կյանքի ընթացքում նա առավելապես հայտնի է եղել որպես թատերական իրերի նկարիչ Անտոնիո Վիվալդիի, Ֆորտունատո Չելլերիի, Կարլո Ֆրանչեսկո Պոլարոլոյի և Ջուզեպե Մարիա Օրլանդինիի աշխատանքներում` Սան Անջելո և Սան Կասիանո թատրոններում[3]։
Հետագայում նա սկսել է նկարել Վենետիկի քաղաքային տեսարաններ իր որդու հետ միասին` օգնելով հանրայնացնել վեդուտան։ Նրանց երկուսի ոճերը բնութագրվում են ճարտարապետական դետալների և լուսային էֆեկտների նկատմամբ բծախնդիր ուշադրությամբ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://artsandculture.google.com/entity/wd/g122m8r1p
- ↑ Fundación Carlos Slim, Museo Soumaya, 2015, 978-6077805-12-0
- ↑ 3,0 3,1 Delneri, Annalia; Da Canaletto a Zuccarelli: il paesaggio veneto del Settecento, 2003, Provincia di Udine, Assessorato alla Cultura 978-88-86550-72-7
- ↑ Rodolfo Pallucchini, La Pittura nel Veneto II Settecento, 1996 978-88-435-5453-9
- ↑ Pedrocco, Filippo (2002). Visions of Venice: Paintings of the 18th Century. Nueva York: I.B.Tauris. էջ 68. ISBN 9781860647888.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- More works by Canal @ ArtNet
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդո Կանալ» հոդվածին։ |