Jump to content

Բեթ Դոհերթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթ Դոհերթի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 2003(2003-06-10) (21 տարեկան)
ՄասնագիտությունԿլիմայական ակտիվիստ

Բեթ Դոհերթի (անգլ.՝ Beth Doherty, հունիսի 10, 2003(2003-06-10)), Իռլանդիայում բնակվող կլիմայական ակտիվիստ։ Կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգի հետևորդ Դոհերթին հանդիսանում է «Կլիմային ուղղված Իռլանդիայի դպրոցական դասադուլների» համահիմնադիր և «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման անդամ։ 15 տարեկանից զբաղվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերի մասին իրազեկմամբ։

Կլիմայական ակտիվիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 6-ին հրավիրյալ ուսանողների խմբի կազմում Դոհերթին դիմել է Oireachtas կլիմային ուղղված գործողությունների հանձնաժողովի անդամներին, որին հաջորդել են հաջորդ շաբաթներին տեղի ունեցած պլանավորված ուսանողական բողոքները, որոնցում ներկայացվել են կլիմային ուղղված գործողությունների վեց պահանջներ[1][2]։ 2019 թվականի մարտին մի քանի այլ երիտասարդ ակտիվիստների հետ հանդես է եկել իռլանդական «The Late Late Show» թոք շոուում։ 2019 թվականի մարտի 15-ի դասադուլի ընթացքում դիմել է ավելի քան 11,000 դուբլինյան ցուցարարներին ու քննադատել կառավարությանը կլիմայի փոփոխության վերաբերյալ գործողությունների բացակայության համար, մեղադրել կլիմայի գործողության և շրջակա միջավայրի նախարար Ռիչարդ Բրուտոնին հանրահավաքը որպես լուսանկարվելու հնարավորություն օգտագործելու մեջ[3][4]։

Հոդվածներ է գրել TheJournal.ie ամսագրի համար՝ Իռլանդիայի կառավարության կողմից 2020 թվականին իր կլիմայական նպատակները չիրագործելու մասին[5]։ Բացի դրանից աշխատել է նաև Դուբլինի քաղաքային խորհրդի հետ՝ վերջինիս նոր կլիմայական ծրագրի վրա։ 2019 թվականի ապրիլին Դուբլինում Եվրախորհրդարանի մի քանի թեկնածուների հետ Եվրախորհրդարանի գրասենյակում հանդես է եկել «Loud & Clear! Youth views on Climate» միջոցառմանն ու արտահայտվել հօգուտ ավելի լավ կլիմայական քաղաքականության[6]։ 2019 թվականի մայիսի 24-ին տեղի ունեցած երկրորդ գործադուլի ժամանակ Դուբլինում կրկին դիմել է գործադուլավորներին[7][8]։

2019 թվականի մայիսին դիմել է IDEA ազգային համաժողովին՝ գործադուլային շարժման պատճառների հարցով[9], նաև աշխատել որպես 2019 թվականի հունիսի 21-ին կայացած երրորդ խոշոր դպրոցական դասադուլի գլխավոր կազմակերպիչ, 2019 թվականի մայիսի 4-ին Իռլանդիայի կողմից կլիմայի արտակարգ դրության հայտարարման համար երկու այլ խոշոր գործադուլների և հանրահավաքի հետ համատեղ։ 2019 թվականի օգոստոսին 13 այլ մասնակիցների հետ Իռլանդիան ներկայացրել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացված «Ուրբաթներն ապագայի համար» եվրոպական գագաթաժողովին։

2019 թվականի նոյեմբերին Իռլանդիայի պառլամենտի ստորին պալատում տեղի ունեցած Կլիմայի վերաբերյալ RTE երիտասարդական ասամբլեայի 157 պատվիրակներից մեկն էր[10]։ Կորպորացիաների արտանետումների հարկային շերտավոր համակարգին վերաբերող նրա առաջարկը քվեարկությամբ ընդունվել է երիտասարդական ասամբլեայի հռչակագրի մեջ՝ որպես 10 առաջարկություններից մեկը[11]։ Հետագայում մյուս ինը առաջարկների հեղինակների հետ այդ հռչակագիրը ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Տիջանի Մուհամմադ-Բանդեին։ Ավելի ուշ այդ շաբաթվա ընթացում ՄԱԿ-ի իռլանդական երիտասարդական պատվիրակների հետ հանդիպել և ելույթ է ունեցել նախագահի առջև։ Նոյեմբերի 29-ի դուբլինյան գործադուլի կազմակերպիչներից էր, որին զուգահեռ ընթանում էր նաև միջազգային գործադուլ[փա՞ստ]։

Կլիմայական ակտիվիզմի ոլորտում իր ջանքերից բացի հանդիսացել է «National Matheson Junior Debating competition» մրցույթի հաղթող[12] և Եվրոպական երիտասարդական պառլամենտի Իռլանդիայի մասնաճյուղի անդամ ու Իռլանդիան ներկայացնելու է Եվրոպական երիտասարդական պառլամենտի՝ Միլանում տեղի ունենալիք հետաձգված 92-րդ միջազգային նստաշրջանում[փա՞ստ]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chaos, Stop Climate (2017 թ․ սեպտեմբերի 30). «Students Demand Immediate Action on Climate Change». Stop Climate Chaos. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  2. foeireland (2019 թ․ մարտի 6). «Beth from School Strike 4 Climate speaks to members of the Irish parliament about climate action». Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին – via YouTube.
  3. «Thousands of students in Ireland join international climate change protests». www.irishtimes.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  4. «Irish student's strike with others around the world over climate change». The College View. 2019 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  5. Doherty, Beth. «Opinion: You say you love your children - so why are you stealing our futures?». TheJournal.ie. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  6. «Irish youth tell MEP candidates to act on climate». Green News Ireland (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  7. «Student protest calls on Government to take radical action on climate crisis». www.irishtimes.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  8. https://youtube.com/Wd0qqbyISbU(չաշխատող հղում)
  9. Murphy, Colin. «We're at a crucial moment for our climate - just ask any teen | BusinessPost.ie». www.businesspost.ie. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Youth Assembly Delegates». RTE.ie (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  11. «Youth Assembly recommendations on climate announced» (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 13. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. «Debating Memes for Cork Teens on Instagram: "In case anybody has not received the tab of results from the Munster Junior Matheson Final in Dublin last month, here it is.…"». Instagram. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.