Բարձիկաբորբ
Բարձիկաբորբ | |
---|---|
Արմունկի բարձիկաբորբ | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | physical medicine and rehabilitation? և օրթոպեդիա |
ՀՄԴ-9 | 727.3 |
Bursitis Վիքիպահեստում |
Բարձիկաբորբ (բուրսիտ), հոդերի ձուսպապարկերի բորբոքում։ Հաճախ առաջանում է արմնկային, ուսային, ծնկային և սրունքաթաթային հոդերում։ Հիվանդությունը կարող է ընթանալ սուր և քրոնիկական։
Սուր բարձիկաբորբը սովորաբար առաջանում է հոդ��պարկի շրջանում՝ վնասվածքի (սալջարդ, քերծվածք, փոքր վերքեր) հետևանքով կամ որպես առանձին հիվանդությունների (ֆուրունկուլոզ, ոսկրածուծաբորբ, գրիպ, բրուցելոզ, գոնոռեա) բարդություն։
Քրոնիկական բարձիկաբորբը, որպես կանոն, առաջանում է հարհոդային ձուսպապարկերի երկարատև մեխանիկական գրգռման հետևանքով՝ կապված մասնագիտության (լեռնագործներ, մանրահատակագործներ, մարզիկներ) առանձնահատկությունների հետ։
Ախտանիշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր բարձիկաբորբի ժամանակ հոդի շրջանում նկատվում են մաշկի կարմրություն ն փափուկ, առաձգական ցավոտ ուռածություն՝ լցված շճային հեղուկով։ Դրանից սահմանափակվում է հոդի շարժունությունը, երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, և վատանում ընդհանուր վիճակը։ Հիվանդության սաստկացումից առաջանում է թարախային բարձիկաբորբ, բորբոքային գործընթացը կարող է տարածվել հոդի կամ շրջակա փափուկ հյուսվածքների վրա և առաջացնել ենթամաշկային կամ միջմկանային ֆլեգմոնա։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր բարձիկաբորբը բարձիթողի դեպքերում դժվար է բուժվում, և երբեմն պահանջվում է վիրահատական միջամտություն։ Ուստի հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի։
Քրոնիկական բարձիկաբորբից վերջույթի ֆունկցիան սովորաբար չի խանգարվում, բայց պահանջվում է պարտադիր բուժում, քանի որ կարող է սրանալ ն հասցնել ժամանակավոր անաշխատունակության։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպեսզի վնասվածքային բարձիկաբորբը կանխվի, խորհուրդ է տրվում մեխանիկական գրգռման ենթակա հոդի վրա կրել պաշտպանական վիրակապ։ Մաշկի վնասման դեպքում հոդի շրջանը խնամքով մշակել վարակազերծող միջոցներով (սպիրտ, յոդ, ադամանդականաչ) և վիրակապ դնել։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարձիկաբորբ՝ պատճառները, ախտանիշերը և հիվանդացության նկարներ Արխիվացված 2014-12-18 Wayback Machine (ռուս.)
- Bursitis treatment from NHS Direct Արխիվացված 2010-07-15 Wayback Machine (անգլ.)
- General Bursitis Information at About.com Արխիվացված 2014-07-10 Wayback Machine (անգլ.)
- Information from the Mayo Clinic (անգլ.)
- Bursitis Causes, Types, Self-Management, Treatment, Prevention from University of Washington Orthopaedics & Sports Medicine Արխիվացված 2018-09-30 Wayback Machine (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 321)։ |