Բանբերի (Ավստրալիա)
Բանբերի | |
---|---|
Տեսակ | քաղաք և metropolitan area? |
Երկիր | Ավստրալիա[1] |
Վարչատարածք | Արևմտյան Ավստրալիա[1] |
ԲԾՄ | 5 մետր |
Մակերես | 138,7 կմ² |
Կազմված է | City of Bunbury? և Bunbury? |
Մասն է | South West? |
Անվանված է | Henry William St Pierre Bunbury?[2] |
Բանբերի (անգլ.՝ Bunbury), քաղաք Ավստրալիայի Արևմտյան Ավստրալիա նահանգում։ Հանդիսանում է Բանբերի քաղաքային տարաածքի կենտրոնը։ Բնակչությունը՝ 68 248 մարդ (2011 թ.-ի տվյալներով)[3]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանբերին գտնվում է Ավստրալիայի հարավ-արևմուտքում, Հնդկական օվկիանոսի ափին, Քոլի գետի գետաբերանից ոչ այդքան հեռու։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բանբերի | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 27,6 | 27,8 | 25,9 | 22,8 | 19,8 | 17,7 | 16,8 | 17,1 | 18,1 | 19,9 | 22,9 | 25,6 | 21,8 |
միջին նվազագույնը (°C) | 15,2 | 15,4 | 14,3 | 12,2 | 10,4 | 9,2 | 8,4 | 8,4 | 9,2 | 10,3 | 12,2 | 13,9 | 11,6 |
տեղումների քանակը (մմ) | 11,1 | 11,8 | 21,9 | 46,4 | 128,1 | 182,9 | 170,6 | 123,6 | 80,4 | 54,1 | 21,2 | 13,7 | 870,7 |
Աղբյուր՝ http://reg.bom.gov.au/climate/averages/tables/cw_009514.shtml |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև եվրոպեոիդների հայտնվելը այս հողերը բնակեցված էին ավստրալիայի աբորիգեններով։ Այսօրվա Բանբերի շրջան այցելած առաջին եվրոպացինները եղել են ֆրանսիացի ծովագնաց Լուի դե Ֆրեյնսինեի գիտարշավի անդամները (1803թ)[4]։ Դե Ֆրեյնսինեն այս տարածքը անվանեց Պորտ Լեշենո ի պատիվ գիտարշավի մասնակից, ֆրանսիացի բուսաբան և թռչնաբան՝ Ժան Բատիստ Լեշենոյի։ Ծովածոցը, դե Ֆրեյնսինեի նավերից մեկի անունով, կոչվեց «Աշխարհագրագետ»։
1829 թ․-ին ցամաքով այստեղ եկան բժիշկ Ալեքսանդր Քոլին և լեյտենանտ Պրեստոնը։ Մի փոքր ուշ այստեղ եղավ Ջեյմս Սթիրլինգը՝ Արևմտյան Ավստրալիայի առաջին նահանգապետը, ում հրամանով այստեղ կառուցվել է ռազմական ամրոց։ 1836 թ․-ին ամրոցը կոչվում էր «Բանբերի», լեյտենանտ Հենրի Վիլիամ Սենթ-Պեր Բանբերիի անունով, ով բարդ հետազոտություն է կատարել Պինջարայից մինչև այսօրվա Բանբերի ընկած տեղանքում[4][5]։
1838 թ.-ին արդեն Բանբերիում հայտնվել էին Առաջին ազատ քաղաքացիական նորաբնակները։ 1851-1868 թթ. քաղաքը արագ աճեց այստեղ աքսորված հանցագործների թվաքանակի հաշվին։ Բանբերիի տնտեսական աճին նպաստեց ինչպես մեծ աշխատուժի առկայությունը, այնպես էլ «ոսկե տենդ»-ը որ գտնվում էր Դոնիբրուկ քաղաքի մոտ և այնտեղ երկաթուղու անցկացումը[4]։ 1900 թ.-ին Բանբերին ստացավ թաունի կարգավիճակ (անգլ.՝ town):
Հաջորդ տասնամյակում, որպես նավահանգիստ, Բանբերիի դերը աճեց[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի տվյալներով Բանբերիում բնակվում է 68 248 մարդ։ 2009-2010 թթ․ քաղաքում մշտական բնակություն հաստատեց ևս 2150 մարդ։ Վերջին տարիներին Բանբերին բնակչության թվի աճի տեմպով Ավստրալիայի քաղաքների մեջ զբաղեցնում է առաջին տեղը[3]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել իմաստալի տեսարժան վայրերի շարքում են «Թագավորի խրճիթ-թանգարանը»(«Коттедж Кинга»)[6], «Ռոուզ» հյուրանոցը[7], Սբ․ Մարկ եկեղեցին (1824 թ․) և հին կառանը[8]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թ․-ից քաղաքում՝ 1897 թ․-ին կառուցված շենքում գործում է Տեղական արհեստների պատկերասրահ[9]։ Իր գործունեությունն է ծավալում նաև մշակութային և զվարճանքների կենտրոն՝ Centre stage-ը։ Բանբերիում գործում է նաև Տեղական զվարճությունների կենտրոն[10]՝ կատակերգական, երաժշտական և թատերական կոլեկտիվներով, Grand Cinemas Bunbury վեց կինոդահլիճների զուգակցությամբ և այլն[11][12]։
Հայտնի բնակիչներ և բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փաուլ Բարնարդ՝ Ավստրալիական ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող
- Մուրեյ Գուդվին՝ պրոֆեսիոնալ Կրիկետ խաղացող
- Ջոն Ֆորեստ՝ ավստրալիացի ճանապարհորդ և պետական գործիչ
- Թրոյ Էլդեր՝ պրոֆեսիոնալ Մականախաղ խաղացող
- Նատալի Բար՝ ավսրալիացի լրագրողուհի և հեռուստահաղորդավար
- Բերի Շեֆերդ՝ պրոֆեսիոնալ Կրիկետ խաղացող
- Արիստոս Պապանդրոլակիս՝ Surprise Chef խոհարարական հեռուստահաղորդման շեֆ-խոհարար և հաղորդավար
- Սառա-Մարիա Ֆեդել՝ ��վստրալիայում հայտնի դերասանուհի և տարբեր իրական շոուների(реалити-шоу) մասնակից
- Լեոն Բեյքեր՝ Ավստրալիական ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող
- Ադամ Հանթեր՝ նույնպես խաղում է Ավստրալիայի ֆուտբոլի հավաքականներից մեկում
- Բոբ Մաումիլ՝ ավստրալիացի ռադիոհաղորդավար
- Մարկ Վորթինգտոն՝ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
- Կայլ Ռեյմերս, Նեվիլ Ջետա, Ջեյմ Բենել և Բեն Հոուլետ՝ ավստրալիացի ֆուտբոլիստներ
- Նոել Բրանինգ ՝ ավստրալիացի հեռուստահաղորդավար
- Կորտին Իտոն՝ ավստրալիացի դերասանուհի և ֆոտոմոդել
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի կենտրոնը
-
Բանբերի ծովածոց
-
նավահանգիստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC50210
- ↑ Cammilleri C. (unspecified title) — 1966.
- ↑ 3,0 3,1 «City unprepared for population boom: Mayor» (անգլերեն). Bunbury Mail. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «History of Bunbury» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Reed, A.W. Place Names of Australia. — A.H & A.W.Reed. — Sydney, NSW, 1973. — С. 48. — ISBN 0-589-07115-7
- ↑ «King Cottage Museum» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «The Rose Hotel» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Featured Wood Gallery & Museum» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Bunbury Regional Art Galleries» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Bunbury Regional Entertainment Centre» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Heritage and Culture» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «The Arts» (անգլերեն). Bunury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «History of the relationship between Bunbury and her Sister City, Setagaya» (PDF) (անգլերեն). City of Bunbury. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանբերի (Ավստրալիա)» հոդվածին։ |
|