Jump to content

Բանաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանաձև, որևէ կանոնի, առնչության, օրենքի ճշգրիտ, ընդհանուր սահմանումը, որը որոշակի պայմաններում վերաբերում է բոլոր մասնավոր դեպքերին, լայն առումով` ամփոփ ձևով արտահայտած յուրաքանչյուր բնորոշում։

  1. Մաթեմատիկական տրամաբանության մեջ․ պրոցեսների, երևույթների միջև գոյություն ունեցող կապերի, առնչությունների պատկերումը տրամաբանական որոշակի գործողություններով միավորված նշաններով (սիմվոլներով)։ Մաթեմատիկական տրամաբանության հաշվարկներում P հասկացությունը յուրաքանչյուր հաշվարկման համար սահմանվում է ինդուկտիվորեն։

2. Մաթեմատիկայում թվանշանների, տառերի և մաթեմատիկական նշանների զուգակցությամբ արտահայտվող որևէ առաջադրություն (պնդում), օրինակ՝ ևն։

3. Քիմիայում ընդունված նշանների (սիմվոլների) միջոցով քիմիական միացության կրճատ նշանակումը (տես Քիմիական բանաձևեր

4. Համագումարում, համաժ��ղովում, ասամբլեայում որևէ հարցի վերաբերյալ ընդունած որոշումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 270