Jump to content

Աքբար Ջուրաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքբար Ջուրաև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 8, 1999(1999-10-08) (25 տարեկան)
Ծննդավայր՝Soyliq, Bostanliq District, Tashkent Region, Ուզբեկստան[1]

Աքբար Խուսնիդիլլա օղլի Ջուրաև (ուզբ.՝ Akbar Juraev, հոկտեմբերի 8, 1999(1999-10-08), Soyliq, Bostanliq District, Tashkent Region, Ուզբեկստան[1]), ուզբեկ ծանրորդ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, 2019 թվականի Ասիայի առաջնության արծաթե մեդալակիր մինչև 109 կգ քաշային կարգում, 2019 թվականի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Օլիմպիական ռեկորդակիր, «Ուզբեկիստոն Իֆթիխորի»պատվավոր կոչման դափնեկիր[2]։ Ուզբեկստանի վաստակավոր մարզիկ (2024)[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքբար Ջուրաևը ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 8-ին Տաշքենդում[4]։

Սովորել է Չիրչիկի Ուզբեկստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանում[5]։

2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում Ջուրաևը մինչև 105 կիլոգրամ քաշային կարգում գրավել է վեցերորդ հորիզոնականը՝ երկամարտի (162 + 190) 352 արդյունքով[6]։

Անահեյմում 2017 թվականի աշխարհի առաջնությունում Աքբարը մինչև 105 կգ քաշային կարգում 373 կգ ընդհանուր արդյունքով զբաղեցրել է 13 հորիզոնականը։ Պոկում վարժությունում Աքբարը բարձրացրել է 174 կիլոգրամ, իսկ հրումում՝ 199 կգ[7]։

2018 թվականի պատանիների Ասիայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտքւմ ունենալով 372 կգ արդյունք։ Նույն թվականին Տաշքենդում 2018 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում կարողացել է վաճել արծաթե մեդալ։ Ընդհանուր առմամբ, Աքբար Ջուրաևը բարձրացրել է 369 կգ՝ պոկում վարժությունում 167 կգ, իսկ հրումում՝ 202 կգ[8]։

2018 թվականի նոյեմբերի սկզբին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում մինչև 102 կգ քաշային կարգում ուզբեկ մարզիկը պոկում վարժությունում նվաճել է ոսկե մեդալ՝ բարձրացնելով 180 կգ կշռող ծանրաձողը։ Երկամարտում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը[9]:

2018 թվականի դեկտեմբերին Կատարի միջազգային գավաթի խաղարկությունում Աքբար Ջուրաևը նվաճել է բրոնզե մեդալ նոր քաշային կարգում՝ մինչև 109 կիլոգրամ՝ բարձրացնելով ընդհանուր 392 կգ՝ նույնքան, ինչ բարձրացրել է Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում[10]:

Ապրիլին Ասիայի առաջնությունում Աքբար Ջուրաևը բարելավել է իր անձնական առավելագույնը մինչև 109 կգ քաշային կարգում։ Ուզբեկ ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրել է 185 կգ, իսկ հրումում՝ 225 կգ, երկամարտում ունեցել է 410 կգ արդյունք, նվաճել է արծաթե մեդալ։ Հունիսին դարձել է աշխարհի պատանիների չեմպիոն՝ բարձրացնելով ընդհանուր 398 կգ[11]։

Պատայայում 2019 թվականի աշխարհի առաջնությունում Աքբար Ջուրաևը 109 կգ քաշային կարգում նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ հրելով 229 կգ կշռող ծանրաձողը։ Երկամարտի 417 կգ արդյունքով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը[12]։ Այս արդյունքը պատանիների համաշխարհային ռեկորդ է[13]:

Դեկտեմբերին աշխարհի գավաթի խաղարկությունում երկամարտի 400 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։ Նվաճել է Քաթարի գավաթը՝ պոկում վարժությունում 185 կգ և հրում վարժությունում 220 կգ (երկամարտ 405 կգ)[14]։

2020 թվականին Համերաշխության միջազգային առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ երկամարտում ունենալով 410 կգ արդյունք։ Ապրիլին կայացած Ասիայի առաջնությունում կրկին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ցույց տալով իր կարիերայի լավագույն արդյունքները մինչև 109 կգ քաշային կարգում՝ պոկում վարժությունում 194 կգ և հրում վարժությունում 234 կգ (երկամարտ 428 կգ)[15]։

Իրավունք է ստացել մասնակցելու 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին Ուզբեկստանի առաջնությունում օլիմպիական չեմպիոն Ռուսլան Նուրուդինովին 12 կիլոգրամով հաղթելուց հետո[16][17]։ Ճապոնիայում հաղթել է հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին և դարձել է օլիմպիական չեմպիոն[18]։

Սաուդյան Արաբիայում, որտեղ կայացել է 2023 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, մինչև 109 կգ քաշային կարգում ուզբեկ մարզիկը 415 կգ արդյունքով երկու վարժությունների հանրագումարով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Նա նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում և փոքր արծաթե մեդալ՝ հրում վարժությունում:

2024 թվականի ամառային օլիմպիական խաղերում հանդես է եկել տղամարդկանց 102 կգ քաշային կարգում և նվաճել է արծաթե մեդալ։ Երկամարտում ունեցել է 404 կիլոգրամ՝ ընդամենը երկու կիլոգրամով պակաս, քան չեմպիոն Լյու Հուանհուան:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://olympics.com/en/paris-2024/athlete/akbar-djuraev_1551307
  2. «О награждении группы спортсменов и тренеров, добившихся высоких результатов на XXXII летних Олимпийских играх в городе Токио». Официальный веб-сайт Президента Республики Узбекистан. 2021-08-13. Արխիվացված է օրիգինալից 2021-08-16-ին. Վերցված է 20201-08-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Указ Президента Республики Узбекистан «О награждении группы спортсменов и тренеров, добившихся высоких результатов на XXXIII летних Олимпийских играх в городе Париже»
  4. «Weightlifting Djuraev Akbar». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  5. «Weightlifting Djuraev Akbar». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  6. «DJURAEV AKBAR». IWF Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  7. «DJURAEV AKBAR». IWF Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  8. «DJURAEV AKBAR». IWF Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  9. «DJURAEV AKBAR». IWF Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  10. «DJURAEV AKBAR». IWF Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  11. «DJURAEV AKBAR». IWF Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  12. «DJURAEV AKBAR». IWF Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  13. «Weightlifting Djuraev Akbar». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  14. «DJURAEV AKBAR». IWF Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  15. «DJURAEV AKBAR». IWF Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  16. «Руслан Нурудинов и Акбар Джураев соперничали на чемпионате Узбекистана. Кто победил?». weightlifting.uz (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  17. «Weightlifting Djuraev Akbar». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2021-07-30-ին.
  18. «Токио-2020. Акбар Джураев завоевал золотую медаль». Газета.uz (ռուսերեն). 2021-08-03. Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-08-03-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]