Jump to content

Թագավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արքաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թագավոր (այլ կիրառումներ)

Թագավոր, միապետի հայկական տիտղոսներից մեկը, որ հաճախ ասոցացվում է «կայսր» տիտղոսի հետ։

Հայկական թագավորական տոհմերի զինանշանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորի իշխանությունը ցմահ է և ժառանգական։ Արևելյան բռնապետություններում (նաև արևմտյան որոշ երկրներում) թագավորը ունեցել է անսահմանափակ, միահեծան իշխանություն և համարվել երկրի գերագույն տիրակալը։ Նոր և նորագույն ժամանակներում Թագավորի իրավունքները սահմանափակվել են սահմանադրությամբ, իսկ որոշ երկրներում թագավոր պահպանվել է որպես խորհրդանիշ։ Հայ իրականությունում «Թագավոր Հայոց» էին կոչվում Հայաստանի և Կիլիկյան հայկական պետության տիրակալները (Արտաշեսյանների և Արշակունիների օրոք թագավոր մեծ մասամբ «արքա» է անվանվել)։ Թագավորի հռչակման արարողությունը՝ պսակադրումը, մեծ շուքով, իշխանների և ժողովրդի ներկայությամբ, կատարում էր թագադիր իշխանը (Բագրատունիների օրոք՝ Հայոց կաթողիկոսը)։ Օգտագործվում է նաև փոխաբերական իմաստով՝ երկնային թագավոր, ոսկու թագավոր և այլն։ Թագավոր է կոչվում նաև նորափեսան։ «Թագավոր» բառից է առաջացել կիլիկյան հայկական արծաթ դրամի «թագվորին» անունը։ Որպես անձնանուն (Թագվոր) օգտագործվում է 13-րդ դարից։ Հայաստանում միապետի հիմնական տիտղոսներն էին «թագավոր» և «արքա»։ Սակայն երբեմն օգտագործվում էին նաև «շահնշահ», «արքայից արքա», «տիեզերակալ» տիտղոսները։

Հայ նշանավոր թագավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 114
Ընթերցե՛ք «թագավոր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։