Jump to content

Արտո Տերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտո Տերյան
Ծնվել է1892[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել է1954[1]
ՔաղաքացիությունԻրան
Մասնագիտությունդերասան և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Վարթո Տերյան
Երեխա(ներ)Ալենուշ Տերյան

Արտո Տերյան (1892[1], Թեհրան, Իրան - 1954[1], պարս.՝ آرتو طریان), իրանահայ դերասան, ռեժիսոր, Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն։ Իրանում մեծ դեր է խաղացել թատրոնի զարգացման գործում։

Թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Վարթո Տերյանի ամուսինը, ֆիզիկոս, աստղագետ Ալենուշ Տերյանի հայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտո Տերյանը ծնվել է 1892 թվականին Թեհրանում։ Սովորել է Թեհրանի Հայկազյան դպրոցում։ Երիտասարդ տարիքից մեծ հետաքրքրություն է դրսևորել թատրոնի նկատմամբ։ 1917 թվականին Տերյանն մեկնել է Մոսկվա, ուսումնասիրել թատերական արվեստը։ Թեհրանում հիմնադրել է մի շարք թատերախմբեր, մարմնավորել է բազմաթիվ դերեր։

Արտո Տերյանը մեծ ներդրում ունի իրանական թատրոնի առաջընթացի գործում։ Նա հայերեն և պարսկերեն է թարգմանել մի շարք պիեսներ։

Մահացել է 1954 թվականին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Bedrosian, Narek Hartunian and Narbeh. «فصلنامه فرهنگی پیمان». www.paymanonline.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]