Արտակ Դավթյան (քաղաքական գործիչ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտակ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1966[1] |
Ծննդավայր | Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 6, 2023[2] (56 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Artak Davtyan Վիքիպահեստում |
Արտակ Լյուդվիկի Դավթյան (հոկտեմբերի 30, 1966[1], Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2023[2]), հայ քաղաքական գործիչ, 2009-2017 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2017-2018 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984-1990 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983-1984 թթ. - աշխատել է Աբովյանի մարզադպրոցում՝ որպես մարզիչ։
- 1984-1986 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1990-1992 թթ. - աշխատել է Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում որպես տնտեսագետ։
- 1992-1994 թթ. - աշխատել է Մոսկվայում։
- 1994-1997 թթ. - աշխատել է Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում՝ հասնելով կառավարչի պաշտոնի։
- 1997-1999 թթ. - աշխատել է Մոսկվայում։
- 1998-2003 թթ. - «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ փոխտնօրեն, ապա տնօրեն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ։
- 2003-2004 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
- 2004 թ. նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
- 2004-2007 թթ. - «Էյսի-ֆին Ռոյալ» ՍՊԸ տնօրեն։
- 2017-2018 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
- 2007-2009 թթ. - Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2009 թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[4]։
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
- 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[5]։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Նախորդող Արմեն Աշոտյան |
ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյան 18 մայիսի 2009 թ. - 2017 թ. |
Հաջորդող Վարդան Բոստանջյան |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://parliament.am/deputies.php?sel=details&ID=1087&lang=eng
- ↑ 2,0 2,1 2,2 Մահացել է Արտակ Դավթյանը
- ↑ «Ա. ԴԱՎԹՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ