Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսենաջրածին |
---|
|
|
Քիմիական բանաձև | AsH₃ |
---|
Ֆիզիկական հատկություններ |
---|
Ագրեգատային վիճակ | անգույն գազ |
---|
Մոլային զանգված | 1,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
---|
Խտություն | 4,93 գ/սմ³ գ/սմ³ |
---|
Իոնիզացման էներգիա | 9,89 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2][3] կՋ/մոլ |
---|
Հալման ջերմաստիճան | −179 ± 1 ℉[2] և −116 °C[3] °C |
---|
Եռման ջերմաստիճան | −81 ± 0 ℉[2] և −62,5 °C[3] °C |
---|
Գոլորշու ճնշում | 14,9 ± 0,1 մթնոլորտ[2] |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Դիպոլ մոմենտ | 6,7E−31 Կլ·մ[3] |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 7784-42-1 |
---|
PubChem | 23969 |
---|
EINECS համար | 232-066-3 |
---|
SMILES | [AsH3] |
---|
ЕС | 232-066-3 |
---|
RTECS | CG6475000 |
---|
ChEBI | 22408 |
---|
Թունավորություն |
---|
IDLH | 9,57 ± 0,01 mg/m³[2] |
---|
R-արժեքներ | R20/22 |
---|
S-արժեքներ | R20/22 |
---|
H-արժեքներ | H301, H332 |
---|
P-արժեքներ | P261, P301+P310, P321, P304+P340, P405, P501 |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Արսենաջրածին, արսին, AsH3, արսենի և ջրածնի միացությունը։ Անգույն, անհոտ, օդից ծանր (2,7 անգամ) գազ է, հալման ջերմաստիճանը՝ –113,5 °C, եռմանը՝ –62,4 °C։ Ուղեկցող խառնուրդների պատճառով սովորաբար ունի սխտորի հոտ։ Վատ է լուծվում ջրում։ Տաքացնելիս քայքայվում է (500 °C–ում լրիվ), անջատվող արսենը նստում է որպես հայելի։ Արսենաջրածինը լավ վերականգնիչ է, այրվում է օդում կապույտ բոցով։ Արսենաջրածինի մոլեկուլում ջրածնի ատոմները օրգանական ռադիկալներով տեղակալելիս ստացվում են արսեն օրգանական միացություններ։ Արսենաջրածինը կարելի է ստանալ արսենի միացությունների լուծույթը աղաթթվում ցինկով վերականգնելիս։ Արսենը ջրածնի հետ առաջացնում է նաև այլ միացություններ, որոնցից As2H4-ը անկայուն գազ է, իսկ (As2H)x-ը և AsH-ը ամորֆ փոշիներ են։ Արսենի մյուս միացությունների նման արսենաջրածինը ևս չափազանց թունավոր է։ Օրգանիզմ է ներթափանցում շնչառական ուղիներով, ապա անցնում արյան մեջ՝ առաջացնելով հեմոլիզ։ Վնասում է նյադային համակարգը և արտաթորող օրգանները։ Արսենաջրածինով թունավորումը հնարավոր է, երբ արսեն պարունակող մետաղները (Zn, Fe) մշակում են թթուներով։
Արսինը համարվում է ամենաուժեղ թույներից մեկը ոչ օրգանական թույների մեջ։ Մկնդեղի հետ միասին առավել թունավոր է դառնում։ Այն նույնիսկ ավելի թունավոր է որոշ օրգանական թույներից։ Իր ուժգնությամբ հավասար է ծարիրաջրածնին։ Արյան քայքայում է առաջացնում։ Օրգանիզմի վրա երկարատև և հաճախ ազդեցության ժամանակ կարող է չարորակ գոյացություններ առաջացնել։
- ↑ 1,0 1,1 Arsenic trihydride
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0040.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 113)։
|