Արունա Լամա
Արունա Լամա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1945 Դարջիլինգ, Ջալպաիգուրի, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | փետրվարի 4, 1998 (52 տարեկան) Կատմանդու, Նեպալ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Արունա Լամա (նեպալ.՝ अरुणा लामा), սեպտեմբերի 9, 1945, Դարջիլինգ, Ջալպաիգուրի, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 4, 1998, Կատմանդու, Նեպալ), նեպալական երաժշտության հռչակավոր երգիչներից։ Առավել հայտնի է որպես «Սարերի սոխակ»։ Կատարել է նեպալական հարյուրավոր երգեր, այդ թվում՝ նեպալական կինոյի համար և անջնջելի հետք է թողել որպես նեպալական երաժշտության լավագույն կատարողներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արունա Լաման ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 9-ին Ղում Պահարում, Դարջիլինգ, Բրիտանական Հնդկաստան, նեպալցի՝ Սարյա Բահադուր Լամա և Սանմայա Լամայի ընտանիքում[1]։ Նրա մորեղբայրը՝ Ս. Լաման, Արունային ոգեշնչել է երգել 7 տարեկանից։ 11 տարեկան հասակում Արունան հաղթել է երաժշտական մրցույթում, որը կազմակերպվել էր Գորխա Դուխա Նիվարակ Սամմելանի (GDNS) կողմից՝ 1956 թվականին, և այնուհետև էլ երբեք հետ չի ընկրկել։ Ամբեր Գուրունգը, նեպալական երաժշտության հետևորդներից մեկը, նրան երգել է սովորեցրել 1958 թվականից։ Արունա Լաման ուսում է ստացել Մունգպուի հիմնական դպրոցում, Ջալպահար, և Սբ. Թերեզայի դպրոցում, Դարջիլինգ։ Արվեստի մագիստրոսի որակավորում է ստացել Դարջիլինգի պետական քոլեջում։ 1963 թվականին Արունա Լաման ամուսնացել է նեպալցի երաժիշտ Սարան Պրադհանի հետ։ 1974 թվականին ամուսինը մահացել է, և նա մնացել է իր երկու երեխաների՝ Սապնա (Պրադհան) Թապայի և Սուպրիթ Ռաջ Պրադհանի հետ։ Նա ջանասիրաբար աշխատել է երեխաներին մեծացնելու համար, Սբ Ալֆոնսոյի դպրոցում աշխատել է որպես ուսուցչի օգնական (1965) և, վերջապես, աշխատանք է գտել Դարջիլինգի՝ Կաստաների և ցեղերի բարեկեցության պլանավորման գրասենյակում, որտեղ աշխատել է մինչև 1998 թվականը։ Չնայած կյանքի բոլոր դժվարություններին շարունակել է երգել մինչև իր վերջին շունչը[2]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արունա Լաման աշխատել է բազմաթիվ անվանի կոմպոզիտորների, հատկապես՝ Ամբեր Գուրունգի, Կարմա Յոնզոնի, Գոպալ Յոնզոնի, Շանթի Թաթալի, Նարայան Գոպալի, Մանի Քամալ Չեթթրիի և Դիբյա Խալինգի հետ։ Նրա առաջին երգը գրվել է Ամբեր Գուրունգի բառերի հիման վրա՝ Բհուպի Շերչանի կողմից՝ 1961 թվականին։ Նրա դասական հիթերից են՝ «Eh Kancha Malai Sunko Tara»-ն, «Phool Lai Sodhey»-ը, «Pohor Saal Khusi Phatda»-ն, «Hera Na Hera Kancha»-ն, «Laharey Bara Ghumauney Chautari»-ը, «Eklai Basda»-ը և «Nepali Gaurav Garchau Afnaipanma»-ն։ Նա նաև երգել է մի շարք նեպալական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մաիթիգարը», «Պարալ Կո Աագոն» և «Կանչին», այս կինոնկարների երգերը հիշվում են նույնիսկ այսօր։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արունա Լաման բազմաթիվ մրցանակների է արժանացել ինչպես Նեպալում, այնպես էլ Հնդկաստանում իր երգերի և նեպալական երաժշտության մեջ ունեցած ավանդի համար։ Այդ մրցանակներից են՝ Սանգիտ Պուրասկարը (1966), Սուր Սրինգար Սամմելան Պուրասկարը (1966), Միտրասեն Պուրասկարը (Assam Nepali Sahitya / Sanskritik Parishad 1975), Դիշարի Պուրասկարը (Կալկաթա 1980), Բհանու Ակադեմիայի Պուրասկարը (Դարջիլինգ 1982) և այլն...
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kancha Malai Sunko Tara
- Phool Lai Sodhey
- Pohor Saal Khusi Phatyo
- Nepali Gaurav Garchau Afnaipanma
- Manma Timro
- Hanga Hanga
- Aankhama Mero
- Udas Mero
- Chautarima Basera
- Eklai Basda
- Sabaile Bhanthe
- Hera Na Hera Kancha
- Aankhaharule
- Laharey Bara Ghumauney Chautari
- Udi Jaaun Bhane Panchi Hoina (ֆիլմ՝ «Պարալ Կո Աագո»)
- Himal Sari Ma (ֆիլմ՝ «Կանչի»)
- Yee Timra Muskan (ֆիլմ՝ «Կանչի»)
- Kala Kala Sala Sala (ֆիլմ՝ «Կանչի»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Aruna Lama - Nightingale of Nepali Music». Darjeeling Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Biography of Aruna Lama». ArtistNepal.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
|