Արթուր Ստեփանյան (ֆուտբոլիստ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան և Հայաստան | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 14, 1987 (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 192 սմ | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 87 կգ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Ստեփանյան (այլ կիրառումներ)
Արթուր Ստեփանյան (ապրիլի 14, 1987, Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիկավկազի «Юность» մարզադպրոցի սան է։ Հանդես է եկել Սարատովի «Սոկոլ», Երևանի «Փյունիկ», «Սատուրն», Պերմի «Ամկար» ակումբներում, ինչպես նաև վարձավճարով խաղացել է Նովորոսիյսկի «Չեռնոմորեցում»։ 2010 թվականի սկզբին տեղափոխվել է «Գազովիկ»։ Առաջնության երկրորդ կեսից հանդես է եկել «Նեֆտեխիմիկ» ակումբում։
Տարկետում բանակից
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարին 27-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստների՝ Արթուր Ստեփանյանին, Գուրգեն Մելիքսեթյանին և Սերգեյ Հովհաննիսյանին տալ տարկետում բանակից[1]։ Հետագայում պարզվեց, որ այդ մարդկանց մասին հիշատակված չէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում. այդ մարդիկ չէին հրավիրվել ֆուտբոլի ազգային հավաքական, և նրանց մասին ոչինչ հայտնի չէր։ Չնայած հասարակության հետ կապերի պատասխանատուի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը բացատրել է, թե ովքեր են այդ մարդիկ, ֆուտբոլիստներին գտնել չի հաջողվել[2]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սոկոլ»
- Առաջին դիվիզիոնի բրոնզե մեդալակիր - 2004
- «Փյունիկ»
- Հայաստանի չեմպիոն - 2006
- Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2006
- Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2006
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանցի ֆուտբոլիստ և մարզիչ Կալին Ստեփանյանի որդին է։