Արթուր Պողոսյան (պետական գործիչ)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու (2009) |
Մասնագիտություն | տնտեսագետ և իրավաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Արթուր Հմայակի Պողոսյան (դեկտեմբերի 28, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (2009-2018 թվականներ)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975-1985 թվականներ - սովորել և ոսկե մեդալով ավարտել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը։
- 1986-1993 թվականներ - սովորել է Կիևի առևտրատնտեսագիտական ինստիտուտում։
- 1993-1995 թվականներ - ուսանել է Կիևի առևտրատնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ։ Տնտեսագիտության թեկնածու (2009)։
- 2002-2006 թվականներ - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
- 2006-2007 թվականներ - սովորել և ավարտել է «Եվրասիա» միջազգային համալսարանի մագիստրատուրան՝ «Ֆինանսների կառավարում» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987-1989 թվականներ - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1993-1995 թվականներ - «Էդելվեյս» ՍՊԸ տնօրեն (Կիև)։
- 1997-1999 թվականներ - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության առաջատար մասնագետ։
- 1998-2009 թվականներ - Համահայկական երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն։
- 1999-2001 թվականներ - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ։
- 2000-2002 թվականներ - Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ։
- 2001-2002 թվականներ - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ծրագրավորման և համագործակցության գլխավոր վարչության պետ։
- 2001 թվականից - «Տեղեկագիր Հայաստանի երիտասարդության» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
- 2002 թվական - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական։
- 2002 թվականի օգոստոսին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակավել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ պաշտոնավարելով մինչև 2005 թ. հուլիս։
- 2005-2007 թվականներ - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։
- 2007-2008 թվականի մայիս - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։
- 2009 թվականի մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից[1]։
- 2009 թվականի մայիսի 4-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ[2]։
- 2018 թվականի մայիսի 29-ին ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2013)[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Ա. Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ