Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթին Բոշգեզենյան (1861, Այնթապ, Հալեպի գավառ, Aleppo Eyalet, Օսմանյան կայսրություն - 1923, Հալեպ, Սիրիա, թուրքերեն՝ Artin Boşgezenyan), թուրքահայ քաղաքական գործիչ, Օսմանյան կայսրության սահմանադրական ժամանակաշրջանի առաջին (1908–1912 թթ.), երկրորդ (ապրիլ-օգոստոս 1912 թ.) և երրորդ (1914–1918 թթ.) խորհրդարանի գումարումների պատգամավոր[1], ներկայացրել է Հալեպ քաղաքը[2]։ Խորհրդարանում բարձրացրել է աշխատավորների իրավունքների և կանանց իրավունքների հարցերը[3]։
|
Օրենքը պարզապես վերացնելով հարցը չի փակվի… Այդ օրենքը դանակ է, կացին, որը պատասխանատու է բազմաթիվ հանցագործությունների համար։ Եկեք չփորձենք շտկել այդ հանցագործությունները՝ սոսկ դանակը բթացնելով… Դրա պատճառով շատ անմեղների արյուն է թափվել… Անհնար է որոշել այրված կամ ոչնչացած տների թիվը։ Այդ երեքտողանոց օրենքը սարսափելի բան է։ Մենք պետք է վերափոխենք դրա ձևն ու բովանդակությունը… Սակայն այն վերացնելով՝ մենք պետք է նաև շարժվենք դեպի պատիժն առանց բացառության բոլոր նրանց համար, ովքեր, հիմնվելով այդ օրենքի վրա, կործանեցին երկիրը. նրանք, ովքեր սպանությունն գործելու համար օգտագործեցին ու չարաշահեցին այդ օրենքը, պետք է պատժվեն։ Հարցը զենքերը վայր դնելով չի փակվում[4]։
|
|