Jump to content

Արդարազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արդարազ
ԵրկրամասԵղեգնաձորի շրջան
Այլ անվանումներԱրդալաս, Արդարաս, Արդարաց, Արտալաս, Արտարախ, Արտարաղ, Արտարաս

Արդարազ, ավերակ գյուղ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում` Ելփին գետից մոտ 5 կմ արևմուտք բարձրադիր, անտառազուրկ վայրում։ Այժմ գյուղատեղին և նրա շրջակայքը ծառայում են որպես Ելփինի ոչխարաբուծական ֆերմայի ձմեռանոց։ 1831 թվականի մարդահամարի տվյալների համաձայն` գյուղն ունեցել է 30, 1873 թվականին՝ 219, 1916 թվականին՝ 507, 1951 թվականին՝ 151 բնակիչ։ Ղ. Ալիշանը անվան նմանությունը և տառադարձությունը նկատի ունենալով` այս գյուղը ենթադրաբար նույնացնում է Սյունիքի Վայոց ձորի գավառի հին Աղոպեն գավառի հետ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Արդարազ». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.