Արագած (թերթ, Նյու Յորք)
Արտաքին տեսք
Արագած | |
---|---|
Տեսակ | շաբաթաթերթ |
Լեզու | հայերեն |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
«Արագած», գրական-գեղարվեստական, քաղաքական պատկերազարդ շաբաթաթերթ, որը հրատարակվել է 1911 թվականին Նյու Յորքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերակազմյալ հնչակյան կուսակցության պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1911 թվականին Նյու Յորքում։ Խմբագիր՝ Հրաչ Երվանդ։
Լուսաբանել է արևմտահայ ազգային-հասարակական կյանքը, Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականությունը, դատապարտել երիտթուրքերի ազգայնամոլ, պանիսլամիզմի և հայահալած քաղաքականությունը։
«Արագած»-ին աշխատակցել են Զապել Եսայանը, Ռուբեն Սևակը, Սարորդին (Մուշեղ Շահինյան), Լևոն Էսաճանյանը, Էդուարդ Գոլանճյանը, Ա. Երկաթը, Լևոն Լարենցը, Արա Հարությունյանը, Ենովք Արմենը և ուրիշներ։ «Արագածը» անդրադարձել է նաև կանանց միջազգային շարժմանը և ազգային-հասարակական կյանքում հայ կնոջ դերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |