Ատելեկտազ
Արտաքին տեսք
Ատելեկտազ | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 518.0 |
ՀՄԴ-10 | J98.1 |
Atelectasis Վիքիպահեստում |
Ատելեկտազ (հուն․՝ ατελης - ոչ լրիվ֊ + հուն․՝ εχτασις - ձգում), ամբողջ թոքի կամ նրա մի հատվածի ախտաբանական վիճակ, երբ թոքաբշտերից օդի դուրս գալու հետևանքով նրա պատերը կուչ են գալիս։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատելեկտազ լինում է՝
- բնածին՝ մեռած ծնված կամ մակերեսորեն շնչող անկենսունակ նորածինների մոտ,
- ձեռքբերովի, որն առաջ է գալիս թոքի հյուսվածքի վրա արտաքինից կատարվող ճնշումից (թոքամզի խոռոչում կուտակված հեղուկի կամ խոշոր ուռուցքների դեպքում), բրոնխների լուսանցքը օտար մարմնով, արյան մակարդուկով, ուռուցքով խցանվելու պնևմաթորաքսի հետևանքով։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը՝ ատելեկտազ առաջացնող հիմնական պատճառի վերացում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 654)։ |