Jump to content

Ավտոմատ վերահսկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերահսկում ավտոմատ, մեքենաշինության մեջ մեքենաների դետալների չափերը վերահսկելու պրոցես, երբ օպերատորի գործողությունները լրիվ կամ մասամբ փոխարինված են չափիչ սարքավորումների մեխանիզմների գործողություններով։ Ավտոմատ վերահսկման նպատակը վերահսկման համար ծախսվող ժամանակի կրճատումն է և որակի գնահատման սուբյեկտիվության վերացումը։

Հիմնական գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական գործողություններն են․ դետալների բեռնում, դրանց տեղադրում վերահսկման դիրքերում, վերահսկում և պիտանի դետալների բաժանում։ Ըստ ավտոմատացման աստիճանի, տարբերում են ավտոմատներով (պրոցեսը լիովին ավտոմատացված է), կիսաավտոմատներով (ավտոմատացված է մեկ կամ մի քանի գործողություն), վերահսկիչ սարքավորումներով իրականացվող ավտոմատ վերահսկում։ Այն կիրառվում է դետալի մեկ պարամետրը չափելու և միաժամանակ կամ հաջորդաբար մի քանի պարամետրեր ստուգելու համար։ Երբեմն ավտոմատ վերահսկում են համարում ակտիվ վերահսկումը։

Ըստ նշանակման (նայած վերահսկումից հետո դետալների խմբերի թվի) տարբերում են ավտոմատ վերահսկման երկու խումբ։ Առաջին խմբի ավտոմատ վերահսկման դեպքում թույլտվածքի սահմաններում առանձնացվում է պիտանի դետալների միայն մեկ խումբ, մնացած դետալները (մեկ կամ երկու խումբ) խոտան են։ Խոտաններից առանձնացնում են այն դետալները, որոնք կարելի է ուղղել (օրինակ, լիսեռի տրամագիծը մեծ է թույլատրվածից) և որոնք չի կարելի ուղղել (օրինակ, լիսեռի տրամագիծը փոքր է թույլատրվածից)։ Այդպիսի վերահսկումը սովորաբար իրականացվում է վերահսկիչ ավտոմատներով կամ կիսաավտոմատներով, որոնց հիմնական նշանակումը պատրաստի արտադրանքի ընդունումն է՝ վերահսկող օպերատորի փոխարեն։ Երկրորդ խմբի ավտոմատ վերահսկման դեպքում առանձնացվում են պիտանի դետալների մի քանի խումբ, որոնք օգտագործվում են մեքենաների ընտրովի հավաքման համար։ Այդպիսի վերահսկման համար նախատեսվում են վերահսկիչ ավտոմատներ կամ կիսաավտոմատներ, որոնց հիմնական նշանակումը պատրաստման տեխնոլոգիական պրոցեսի թեթևացումն է։ Այն ավտոմատ վերահսկումը, որի դեպքում իրականացվում է միայն դետալների բաժանումը (պիտանիի և խոտանի), ի տարբերություն ակտիվ վերահսկման, հաճախ անվանում են պասիվ։ Առավել լայն տարածում ունի երկրորդ խմբի ավտոմատ վերահսկումը, քանի որ այն հնարավորություն է տալիս պարզեցնել դետալների պատրաստման պրոցեսը և էժանացնել արտադրությունը։ Առաջին խմբի ավ��ոմատ վերահսկումը քիչ է տարածված, քանի որ նաիսստեսում է բոլոր շինվածքների ստուգում, որը հաճախ դառնում է տնտեսապես աննպատակահարմար և տեխնիկապես չհիմնավորված։ Սակայն ավտոմատ վերահսկման այդ տեսակը արդյունավետ է որոշ դեպքերում, օրինակ, չկարգավորվող անկայուն տեխնոլոգիական պրոցեսի դեպքում։ Ավտոմատ վերահսկումը իրականացվում է տարբեր վերահսկիչ֊չափիչ միջոցներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 393