Ավետիս Բարսեղյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիս Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1975) |
Մասնագիտություն | բեմանկարիչ |
Պարգևներ |
Ավետիս Բարսեղյան (հուլիսի 19, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ բեմանկարիչ։ Հայաստանի վաստակավոր նկարիչ (2011)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիս Բարսեղյանը ծնվել է 1949 թվականի հուլիսի 19-ին Երևանում։ 1957-1968 թվականներին սովորել է Չայկովսկու անվան միջնակարգ դպրոցում, իսկ 1970-1975 թվականներին՝ Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ 1980-1988 թվականներին եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նկարչական արտադրամասի վարիչը, իսկ 1988-1995 թվականներին՝ գլխավոր նկարիչը[2]։
1995-1997 թվականներին՝ ՌԴ «Պրեմիերա» միավորման գլխավոր նկարիչ[2]։
1999 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ[2]։
Ձևավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1986 | Պյոտր Չայկովսկի | Թեմա վարիացիաներով |
1987 | Առնո Բաբաջանյան | Հերոսական բալլադ |
1989 | Ջուզեպպե Վերդի | Տրուբադուր |
1990 | Ջուզեպպե Վերդի | Վերդիանա |
1995 | Լյուդովիկոս XIV-ի երիտասարդությունը | |
1997 | Վիոլինկա | |
2000 | Ջուզեպպե Վերդի | Տրավիատա |
2009 | Էդուարդ Հովհաննիսյան | Վարդանանք |
2009 | Աստոր Պիացոլա | Տանգո |
2010 | Ջուզեպպե Վերդի | Աիդա |
2015 | Ադոլֆ Ադան | Ժիզել |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արտավազդ» մրցանակ՝ որպես տարվա լավագույն ներկայացում (2010)
- Հայաստանի վաստակավոր նկարիչ (2011)
- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2017)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը». 03.09.2011.
- ↑ 2,0 2,1 2,2 «Ավետիս Բարսեղյան». opera.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Zarkfoundation - Ավետիս Բարսեղյան». zarkfoundation.com.