Ավդոտկա
Ավդոտկա | |
Ավդոտկա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Ավդոտկաներ (Burhinidae) |
Ցեղ | Burhinus |
Տեսակ | Ավդոտկա (B. oedicnemus) |
Միջազգային անվանում | |
Burhinus oedicnemus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Ավդոտկա[1] (լատին․՝ Burhinus oedicnemus), թռչուն ավդոտկաների ընտանիքից։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռչնի երկարությունը հասնում է մինչև 45 սմ-ի, թևերի բացվածքը՝ 80 սմ, թևի երկարությունը՝ 25 սմ, պոչը՝ 13 սմ։ Մարմնի վերին մասի փետուրները ժանգագույն-մոխրագույն են՝ սև-գորշ շերտերով, մարմնի ստորին կողմը դեղնավուն-սպիտակ է, իսկ պոչը և ղեկային փետուրները՝ սև։ Գույնի շնորհիվ կարող է լավ քողարկվել։
Բնակավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս թռչնի հայրենիքը Հարավային Եվրոպան է, Հյուսիսային Աֆրիկան և Կենտրոնական Ասիան։ Որպես կանոն՝ ապրում է տափաստաններում և անապատներում։ Երամային չէ, նախընտրում է մենակությունը։ Ակտիվ է գիշերը, լավ վազում է և թռչում։ Ռուսաստանի տարածքում սա ընտանիքի միակ ներկայացուցիչն է, հանդիպում է Ներքին Պովոլժիեում, Նախակովկասում, Օրենբուրգի մարզի հարավում։ Ապրում է անապատային, տափաստանային և անտառատափաստանային գոտիներում։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մսակեր թռչուն է, հիմնականում սնվում է միջատներով, խխունջներով, գորտերով, մողեսներով, մկներով, և, հավանաբար, այլ փետրավորների ձվերով։
Վերարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրումը սկսվում է ապրիլին, բույնը կառուցում է գետնին, որտեղ էգը դնում է 2-3 ձու։ Այն չափերով կարող է համեմատվել հավի ձվի հետ։
Ենթատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնացնում են ավդոտկայի 5 ենթատեսակ[2]․
- Burhinus oedicnemus oedicnemus - տեսակի արեալի արևմտյան մաս[1]
- Burhinus oedicnemus harterti - Վոլժ-Ուրալյան միջագետքից մինչև Ալթայի նախալեռներ[1]
- Burhinus oedicnemus insularum - Կանարյան կղզիների արևելյան մաս[3]
- Burhinus oedicnemus distinctus - Կանարյան կղզիների կենտրոնական և արևմտյան մաս[3]
- Burhinus oedicnemus saharae
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Коблик Е. А., Редькин Я. А., Архипов В. Ю. Список птиц Российской Федерации. — М.: Товарищество научных изданий КМК, 2006. — 256 с. ISBN 5-87317-263-3
- ↑ CHARADRIIFORMES — World Birds Taxonomic List: Genera and species with citations. Version 1.031 (2011.04.02).
- ↑ 3,0 3,1 Datos recientes sobre el Alcaraván (Burhinus oedicnemus L. 1758) en la Isla de La Palma (Canarias): notas Recent data on the Stone Curlew (Burhinus oedicnemus) on La Palma (Canary Islands): notes Autores: Rubén Barone Tosco, Felipe Siverio, D. Trujillo Localización: Vieraea: Folia scientarum biologicarum canariensium, ISSN 0210-945X, Nº. 21, 1992 , pag. 168 [1]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арлотт Н., Храбрый В. Птицы России: Справочник-определитель. — СПб.: Амфора, 2009. — С. 132. — 446 с. — ISBN 978-5-367-01026-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի ողնաշարավոր կենդանիներ․ Ավդոտկա(չաշխատող հղում)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավդոտկա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավդոտկա» հոդվածին։ |
|