Ասֆալտե ջունգլիներ (ֆիլմ)
Ասֆալտե ջունգլիներ անգլ.՝ The Asphalt Jungle | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆիլմ կողոպուտի մասին, ֆիլմ նուար[1] և դրամա |
Հիմք | Ասֆալտե ջունգլին |
Թվական | 1950, մայիսի 12, 1950[2] և հունիսի 15, 1950[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Հյուսթոն[3][1][4] |
Պրոդյուսեր | Արթուր Հորնբլոու կրտսեր |
Սցենարի հեղինակ | Բեն Մեդոու և Ջոն Հյուսթոն |
Դերակատարներ | Ստեռլինգ Հայդեն[1][4][5], Լուի Քելհերն[1][4][5], Ջին Հագեն[4][5], Ջեյմս Ուիթմոր[4][5], Սեմ Ջաֆե[4][5], Ջոն Մաքինթայր[4][5], Մարկ Լոուրենս[4][5], Մերիլին Մոնրո[1][4][5], Ալբերտո Մորին[5], Էնթոնի Քարուզո[4][5], Բերի Քելլի[4][5], Բրեդ Դեքսթեր[4][5], Դորոթի Թրի[4][5], Ջին Էվանս[4][5], Ջոն Մաքսվել[4][5][6], Փեթ Ֆլահերթի[5], Ջոն Քրոուֆորդ[6], Ֆրեդ Գրեհամ[6], Հարլան Վարդե[6], Ջորջ Լին[6], Ուիլյամ Հաադե և Դոն Հագերթի |
Օպերատոր | Հարոլդ Ռոսսոն |
Երաժշտություն | Միկլոշ Ռոժա |
Մոնտաժ | Ջորջ Բեմլեր |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 112 րոպե |
Բյուջե | 1 232 000 $ |
Շահույթ | 2 137 000 $ և 1 077 000 $ |
![]() |
«Ասֆալտե ջունգլիներ» (անգլ.՝ The Asphalt Jungle), 1950 թվականի Բյորնետտի վեպի հիման վրա Ջոն Հյուսթոնի ամերիկական դասական նուար ֆիլմ։ 2008 թվականին մուտքագրվել է Ֆիլմերի ազգային ցուցակ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտելիգենտ պահվածքով հանցավոր աշխարհի հանճարեղ «պրոֆեսոր» Էրվին Ռեդենսշնայդերը ճաղերի հետևում մնալիս մտածում էր կողոպուտի մի ծրագիր, որը աշխարհը չի տեսել։ Ամերիկյան անանուն քաղաքի «ասֆալտապատ ջունգլիներում», որտեղ բարոյական քայքայումը իր հետքն է թողել ինչպես օրենքի ծառաների (լեյտենանտ Դիտրիխի), այնպես էլ հարուստ փաստաբանների (պարոն Էմմերիխ) վրա, «պրոֆեսորը» գտնում է գործը կատարողներին՝ իտալական ընտանիքին նվիրված սեյֆեր բացող Չավելիին, Գաս անունով խորտկարանի կուզիկ սեփականատերոջը, և մի քիչ անհասկացող տղա Դիքսին, որը երազում է Կենտուկիում ետ գնել իր հայրական ֆերման։
Վավերագրական ճշգրտությամբ ռեժիսորը բացահայտում է հանցագործության անատոմիան ՝ ցույց տալով, թե ինչպես է աբսուրդային պատահականությամբ «իդեալական հանցագործությունը» սկսում քանդվել, և դրանում ներգրավված յուրաքանչյուր ոք գնում է դեպի կործանում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստերլինգ Հեյդեն - Դիկս Հենդլի
- Լուի Կելհյորն - 'Ալոնսո Դ․ Էմմերիխ
- Սեմ Ջաֆֆե - «դոկ» Էրվին Ռիդենշնայդեր
- Ջին Հեյգեն - Դոլլ Կոնովան
- Մարկ Լոուրենս - Կոբբի
- Ջեյմս Ուիթմոր - Գաս Մինիսսի
- Ջոն Մակինթայր - կոմիսար Հարդի
- Բարրի Քելլի - լեյտենանտ Դիտրիխ
- Մերիլին Մոնրո - Անջելա Ֆինլի
- Էնթոնի Կարուզո - Լուիջի Չավելլի
- Թերեզա Չելլի - Մարիյա Չավելլի
- Ուիլյամ Դեվիս - Տիմմոնս
- Դորոտի Տրի - Մեյ Էմմերիխ
- Բրեդ Դեկստեր - Բոբ Բրեննոմ
- Ջոն Մաքսվելլ - բժիշկ Սուոնսոն
- Ջին Էվանս - ոստիկան
Ֆիլմի շուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հիմնված է Ու․ Ռ․ Բյորնետտի՝ սուր դետեկտիվների հեղինակի համանուն ստեղծագործության վրա։ Իր նրա մի այլ գրքի հիման վրա նկարահանվել է «Փոքրիկ Կեսար» գանգստերական ֆիլմը (1931)։
Ֆիլմը առաջադրվել է Օսկար կինոմրցանակի (1951), երկրորդ պլանի ամենալավ դերասան (Սեմ Ջաֆֆե), ամենալավ ռեժիսուրա (Ջոն Հյուսթոն), ամենալավ սցենար (Բեն Մեդդոու, Ջոն Հյուսթոն), ամենալավ սև և սպիտակ օպերատական աշխատանք (Հարլդ Ռոսսոն) անվանակարգերում։ 1950 թվականին Սեմ Ջաֆֆեն արժանացել Վենետիկի կինոփառատոնում արժանացել է տղամարդու ամենալավ դերակատար մրցանակին
Սկսնակ դեասանուհի Մերիլին Մոնրոն փոքրիկ դեր է խաղացել։ Թիթրերում նրա անունը վերջում էր նշված, այնուամենայնիվ, Մոնրոյի հետագա համբավի շնորհիվ ֆիլմի VHS և DVD թողարկումների շապիկների վրա մշտապես հայտնվում էր Մոնրոն, որպես ֆիլմի հիմնական «աստղը»[7]։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի առաջին և վերջին կադրերը անցան ամերիկական կինեմատոգրաֆիայի ոսկե հիմնադրամ։ Ֆիլմը գտնվում է կողոպուտի ժանրի ակունքներում և որպես օրինակ էր ծառայել Ժ. Դասենի «Տղամարդկանց ընդհարում» (1955) և Ս.Կուբրիկի «Սպանությունը» (1956) ֆիլմերի համար[8][9]։ Կինոյի պատմաբանները նրա ազդեցության հետքեր են գտնում նույնիսկ Քուենտին Տարանտինոյի ֆիլմերում, ներառյալ «Կատաղած շներ» (1992) և «Քրեական ընթերցում» (1994) ֆիլմերը[10][11]։ Հոլիվուդը 1958, 1963 և 1972 թվականներին երեք անգամ դիմել է «Ասֆալտե ջունգլիներ» վեպի ՝ էկրանավորմանը, բայց ոչ մի ռիմեյք հաջող չի եղել[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://stopklatka.pl/film/asfaltowa-dzungla
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0042208/
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 http://www.cinematografo.it/cinedatabase/film/giungla-d-asfalto/4483/
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 http://www.imdb.com/title/tt0042208/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ The Asphalt Jungle — Cast, Reviews, Summary, and Awards — AllRovi
- ↑ Geoff Mayer, Brian McDonnell. Encyclopedia of Film Noir. ISBN 978-0-313-33306-4. Page 94.
- ↑ James Naremore. More Than Night: Film Noir in Its Contexts. University of California Press, 2008. ISBN 0-520-25402-3. Pp. 128—129.
- ↑ The Asphalt Jungle — Cast, Reviews, Summary, and Awards — AllRovi
- ↑ The Asphalt Jungle Review. Movie Reviews — Film — Time Out London
- ↑ The Asphalt Jungle | Chicago Reader
![]() | |
---|---|
![]() |
Оригинальный трейлер к фильму |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Асфальтовые джунгли»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Асфальтовые джунгли»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասֆալտե ջունգլիներ (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների անգլերեն ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- 1950-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Օհայոյում