Jump to content

Աստվածամոր համբարձումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստվածամոր համբարձումը
տեսակգեղանկար և ռետաբլո
նկարիչՏիցիան[1]
տարի1510[2][3]
բարձրություն668 սանտիմետր[2]
լայնություն344 սանտիմետր[2]
ստեղծման վայրՎենետիկ
ստեղծման երկիր Վենետիկի հանրապետություն
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[2] և փայտե տախտակ[2]
գտնվում էSanta Maria Gloriosa dei Frari?[2]
հավաքածուSanta Maria Gloriosa dei Frari?[2]
հիմնական թեմաԱստվածածնի վերափոխման տոն[2]
https://www.basilicadeifrari.it/en/opere/assunta/ կայք
Ծանոթագրություններ
 Assumption of the Virgin by Titian (Venice) Վիքիպահեստում

«Աստվածամոր համբարձումը» (իտալ.՝ Assunta), Տիցիանի նկարը, որն ստեղծվել է 1516-1518 թվականներին[4]։  Գտնվում է Սանտա Մարիա Գլորիոզա դեի Ֆրարի տաճարի գլխավոր խորանում։ Ամենամեծ խորանային նկարն է Վենետիկում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված իրադարձությունները տեղի են ունենում երեք տարբեր մակարդակներում։ Ամենաներևի մասում առաքյալներն են, որոնք քարացել են տարբեր դիրքերով։ Նրանք վախով նայում են դեպի երկինք՝ աղերսանքով ու ձեռքերը վեր ձգած։ Կոմպոզիցիայի կենտրոնում Կույս Մարիամն է կարմիր հագուստով և կապույտ թիկնոցով։ Նա բարձրանում է դեպի երկինք ամպի վրա՝ շրջապատված բազմաթիվ քերովբեներով։ Վերևից նրանց նայում է Տեր Աստված՝ քամուց ծփացող մազերով և մորուքով, որին ուղեկցում է հրեշտակը, որը նախապատրաստել է Մարիամի թագը։

«Մարիամի համբարձումը» դարձել է Տիցիանի առաջին խոշոր պատվերը Վենետիկում, որտեղ նա շուտով դարձել է առաջատար նկարիչ։ Ավանդույթը խախտող Կույս Մարիամի հուզված կեցվածքը, հուսահատ շարժումներով առաքյալները, նոր գույները, այդ ամենը մեծ տպավորություն է թողել ժամանակակիցների վրա և փառքի արժանացրել Տիցիանին[5]։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ բացման արարողությանը ներկա Կառլոս V-ի դեսպանորդ, իմանալով նկարի որակից ֆրանցիսկացիների դժգոհության մասին, անմիջապես ցանկություն է հայտնել վճարել աշխատանքի համար, որպեսզի այն անձեռնմխելի մնա[6]։

Տիցիանը, ամենայն հավանականությամբ, սովորել է որպես խճանկարի ոլորտում աշխատող նկարիչ, և նկարի ոսկե ֆոնը տուրք է Վենետիկի խճանկարի ավանդույթներին[7]։ Յուղաներկի բաղադրատոմսը, որով աշխատել է Տիցիանը, չի պահպանվել։ Հայտնի է միայն, որ հիմնական բաղադրիչները ներառել են կտավատի յուղ և սկիպիդար[8]

1818 թվականին նկարը տեղափոխվել է Ակադեմիայի պատկերասրահ, որտեղ այն գտնվել է մեկ դար, իսկ հետո վերադարձվել է Ֆրարի 1919 թվականին[7]։ Երիտասարդ Օսկար Ուայլդը, այցելելով Ակադեմիա, «Մարիամի համբարձումը» նկարն անվանել է Իտալիայի լավագույն նկարը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/266385
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.basilicadeifrari.it/en/opere/assunta/
  3. https://www.wga.hu/html/t/tiziano/01a/1assunt1.html
  4. «Date of Completion». Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
  5. Metropolitan Museum of Art. «Background». Titian (ca. 1488–1576). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
  6. Jaffé, David Titian. — London: National Gallery Company, 2004. — С. 192. — ISBN 1-85709-903-6
  7. 7,0 7,1 «Movement of Painting». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
  8. «Oil Ground Painting». Amien Forums. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
  9. Holland, Merlin, ed. Oscar Wilde: A Life in Letters. Fourth Estate: London and New York (2010). (unpaginated) Letter to Lady Wilde, 24 June 1875.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածամոր համբարձումը» հոդվածին։