Աստենիա
Աստենիա | |
---|---|
Տեսակ | հոգեախտաբանական ախտանիշ, ախտանիշ և ախտանիշ կամ նշան |
Աստենիա (հին հունարեն՝ ἀσθένεια՝ թուլություն), աստենիկ վիճակ, աստենիկ համախտանիշ, աստենիկ հակազդում, նյարդահոգեկան թուլություն, քրոնիկական հոգնածության համախտանիշ, հիվանդագին վիճակ է, որը դրսևորվում է խիստ հոգնածությամբ և սպառվածությամբ, տրամադրության ծայրահեղ անկայունությամբ, ինքնատիրապետման ցածր մակարդակով, անհամբերությամբ, քնի խանգարմամբ, տևական մտավոր և ֆիզիկական լարվածության անկարողությամբ, բարձր ձայների, վառ լույսի, սուր հոտերի նկատմամբ անհանդուրժողականությամբ։ Հիվանդների ցածր տրամադրությունը կարող է ուղեկցվել նաև քմահաճությամբ, լացով։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստենիան կարող է առաջանալ ներքին օրգանների հիվանդությունների, վարակների, թունավորումների, հուզական, մտավոր և ֆիզիկական գերծանրաբեռնվածության, աշխատանքի, հանգստի և սննդի սխալ գրաֆիկի, ինչպես նաև նյարդային և հոգեկան հիվանդությունների արդյունքում։ Աստենիայի այն տեսակը, որն առաջանում է նյարդային գերծանրաբեռնվածության, հուզմունքի, երկարատև կոնֆլիկտների և բացասական ապրումների արդյունքում, կոչվում է նևրաստենիաներ։
Աստենիան կարող է ի հայտ գալ նաև ներքին օրգանների հիվանդությունների սկզբնական փուլերում (օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդություն), ուղեկցել այդ հիվանդությանը՝ որպես դրա դրսևորումներից մեկը (օրինակ՝ խոցային հիվանդությունները տուբերկուլոզ և այլ քրոնիկական հիվանդությունները), կամ հանդես գալ որպես սուր հիվանդության ավարտի հետևանք (թոքաբորբ, գրիպ)։
Աստենիան նաև համարվում է Էլեկտրամագնիսական դաշտի (ԷՄԴ) գերբարձրհաճախականության ճառագայթման դիապազոնի կլինիկական դրսևորումներից մեկը[1]։
Ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստենիայի դրսևորումը կախված է այն առաջացնող հիմնական հիվանդությունից։ Աթերոսկլերոզի դեպքում նկատվում են հիշողության խանգարումներ և լացկանություն, հիպերտոնիկ հիվանդության դեպքում՝ գխացավեր և սրտի շրջանում տհաճ զգացություններ։ Աստենիայի առանձնահատկությունների ճշգրտումը հաճախ նպաստում է հիմնական հիվանդության ճանաչմանը։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումն ուղղված է աստենիայի հիմնական պատճառի հայտնաբերմանը։ Անհրաժեշտ է նաև ընդհանուր վերականգնողական բուժում՝ գլյուկոզայի, վիտամինների ընդունում, աշխատանքի և հանգստի ճիշտ կազմակերպում, զբոսանքներ, կանոնավոր սննդակարգ, քնի վերականգնում, ֆիզիկական հատուկ վարժությունների կատարում, թեպետ ոչ բոլոր հիվանդներն են լավ ընկալում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Օգտագործում են նաև նոոտրոպներ, հակադեպրեսանտների ոչ մեծ չափաբաժիններ և այլ դեղամիջոցներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Астения // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907 (ռուս.)
- Бамдас Б. С. Астенические состояния. — М.։, 1961 (ռուս.)
- Крейндлер А. Астенический невроз. — Бухарест։, 1963 (ռուս.)
- Кречмер Э. Астенический тип. (ռուս.)