Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առինջ (այլ կիրառումներ)
Առինջ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկսի գավառակում[1]։ 1909 թվականին ուներ 33 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Բնակիչների մեծ մասը զոհվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ և գյուղն ամայացել է։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 559
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 244)։
|