Ապոլլոն Արենս
Ապոլլոն Արենս | |
---|---|
հոկտեմբերի 14, 1860 - փետրվարի 23, 1916 (55 տարեկան) | |
Կրթություն | Նիկոլայան ճարտարագիտական ուսումնարան |
Պարգևներ |
Ապոլլոն Արենս (ռուս.՝ Аполло́н Ива́нович А́ренс, հոկտեմբերի 14, 1860 - փետրվարի 23, 1916), ռազմական ինժեներ, գեներալ-մայոր, Նիկոլաևյան ինժեներական ակադեմիայի հաստիքային դասախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապոլլոն Արենսը ծնվել է 1860 թվականի նոյեմբերի 14-ին, գաղտնի խորհրդական Ի. Ա. Արենսի որդին է։ Նախնական կրթությունը ստացել է Օդեսայի ռեալական ուսումնարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է Նիկոլաևի ինժեներական ուսումնարան։ 1880 թվականի օգոստոսի 8-ին ստանում է պոդպորուչիկի կոչում և զորակոչվում 1-ին սակրավոր գումարտակ, սակայն ծառայության չի անցնում, այլ անցնում է գիտական դասընթացներ Նիկոլաևի ինժեներական ակադեմիայում, որի մասին նշված է Սանկտ-Պետերբուրգի Ռազմական ինժեներա-տեխնիկական համալսարանի շրջանավարտների հուշատախտակում։ 1882 թվականի ապրիլի 22-ին Արենսը փոխադրվում է լոյբ-գվարդիայի սակրավոր գումարտակ պրապորշչիկի կոչումով, այնուհետև հաջորդաբար ստանում է գվարդիայի պոդպորուչիկի (1884 թ., օգոստոսի 30 ), գվարդիայի պորուչիկի, անվանափոխվելով բանակի շտաբս-կապիտանի (1885 թվականի հունվարի 1) և կապիտանի (1889 թվականի ապրիլի 9) կոչումներ։ 1890 թվականի հունվարի 12-ից մինչև 1897 թվականի հունվարի 29-ը աշխատել է Վարշավայի ամրոցային վարչությունում որպես աշխղեկ, զբաղվել Վարշավայում նոր ամրոցների շինարարությամբ, այնուհետև նոյեմբերի 17-ին նույն պաշտոնով տեղափոխվել է Կրոնշտադտ։ Դրանից հետո եղել է դաշտային երկաթուղիների շինարարության ավագ աշխղեկ, 1898 թվականի դեկտեմբերի 6-ին ստացել է փոխգնդապետի կոչում[1]։
1900 թվականի մարտի 27-ից մինչև 1903 թվականի ապրիլի 14-ը զբաղեցրել է Նիկոլաևի ինժեներական ակադեմիայի շտաբ-սպայի, սպաների ուսուցման բաժնի վարիչի պաշտոնը, 1902 թվականի դեկտեմբերի 6-ին ստացել է գնդապետի կոչում։ 1903 թվականին դիսերտացիայի պաշտպանումից հետո նշանակվում է այդ ակադեմիայի հաստիքային դասախոս։
Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Սիտինի կողմից հրատարակվող «Ռազմական հանրագիտարանի » համար հոդվածներ գրելու գործում։ 1907-1910 թվականներին Արենսը դասախոսական աշխատանքի հետ մեկտեղ զբաղեցրել է Ռազմա-բժշկական ակադեմիայի ճարտարապետի պաշտոնը։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Արենսը զորակոչվում է գործող բանակ և 1915 թվականի մարտից դառնում է ռազմաճակատի բանակների ինժեներների պետի օգնականը։
Նրա եղբայրը Եվգենին (1856-1931), նավատորմի գեներալ, Նիկոլաևի ծովային ակադեմիայի պրոֆեսոր, հեղափոխությունից հետո ծառայել է Խորհրդային նավատորմում։
Մահացել է 1916 թվականի փետրվարի 23-ին Կիևի ռազմական հոսպիտալում, ծանր հիվանդությունից հետո։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ պարգևների հետ մեկտեղ Արենսը ստացել է հետևյալ շքանշանները`
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1901)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1905)
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1910)
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1915 թ., փետրվարի 24)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Русская армия в Великой войне: Картотека проекта: Аренс Аполлон Иванович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аренс, Аполлон Иванович // Аральская флотилия - Афонское сражение. - СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911. - С. 17. - (Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.] ; 1911-1915, т. 3).
- Волков С. В. Генералитет Российской империи. Энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. Том I. А-К. М., 2009
- Некролог // «Новое время», 1916, 25 февраля.