Jump to content

Ապարանջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկյա ապարանջան

Ապարանջան (պարսկ. abrangan), զանազան նյութերից պատրաստված օղակաձև զարդ, օգտագործվել է գեղագիտական, հմայական և գործածական նպատակներով։ Հնագույն ապարանջանները պատրաստվել են մամոնտի ժանիքներից և հայտնի են հին քարի դարից։ Նոր քարի դարի վերջերից գործածվել են նա�� քարե ապարանջաններ, բրոնզի դարում՝ մետաղյա ապարանջաններ։ Հին Արևելքում ապարանջաններ սովորաբար կրել են նաև տղամարդիկ, առավելապես՝ աստիճանավորները։ Նրբագեղությամբ հայտնի էին Հին Հունաստանի և Հին Հռոմի ապարանջանները։ Ըստ հռոմեացի պատմագիր Ամմիանոսի, մարտադաշտում Տիգրան Մեծի նահատակված զինվորների վրա եղել են ապարանջաններ, ինչպես նաև մանյակներ։ Ապարանջանները գործածվում էին նաև միջնադարյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև 11-13-րդ դարերում Ռուսաստանում։ Այժմ ապարանջանները կանանց նախասիրած, ոսկերչական նուրբ հորինվածքով զարդեր են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 505