Աշոտ Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Ռուբենի Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | 1959, հուլիսի 16 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | 2010, մայիսի 23 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գյումրիի մանկավարժական ինստիտուտ |
Մասնագիտություն | national team coach |
Պարգևներ և մրցանակներ | Մովսես Խորենացու մեդալ (2009) |
Աշոտ Ռուբենի Մխիթարյան (հուլիսի 16, 1959, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 23, 2010[1], Երևան, Հայաստան), ծանրամարտի հայ մարզիչ, 2006-2010 թթ. Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1959 թվականին, Լենինական քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ 1977 թ. ավարտել է տեղի թիվ 33 դպրոցը, 1983-ին՝ Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ստացել մարզիչ-մանկավարժի որակավորում։
1984-1989 թթ. ֆիզիկական կուլտուրա է դասավանդել Աշոցքի Ցողամարգ գյուղի միջնակարգ դպրոցում՝ զուգահեռ որպես մարզիչ աշխատելով մանկավարժական ինստիտուտի «Բուրևեստնիկ» ակումբում։
1997-2005 թթ. եղել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը։
2006-ից մինչև կյանքի վերջը՝ 2010 թվականը, եղել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը[2]։
Հանկարծամահ է եղել սրտի կաթվածից, 2010 թ. մայիսի 23-ին Երևանի «Զվարթնոց» օդակայանում՝ Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս[3]։
Սաների հաջողությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է սպորտի 34 վարպետ, միջազգային կարգի սպորտի 12 վարպետ։ Նրա անձնական սաները մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների և նվաճել են տարբեր տարիքային խմբերի ու մեծահասակների ավելի քան 150 մեդալ[2]։
- 1999 և 2003՝ Հայաստանի պատանեկան հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում
- 1997, 1998 և 2001՝ Հայաստանի պատանեկան հավաքականի թիմային 2-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում
- 2001՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի թիմային 2-րդ տեղը աշխարհի առաջնությունում
- 2001՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում
- 2006՝ երկու բրոնզե մեդալակիր Սանտո Դոմինգոյի աշխարհի առաջնությունում.
- Արա Խաչատրյան (77 կգ)
- Տիգրան Վարդանի Մարտիրոսյան (85 կգ)
- 2007՝ Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում (18 մեդալ՝ 10 ոսկե, 6 արծաթե, 2 բրոնզե)
- 2008՝ Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում (17 մեդալ՝ 13 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե)
- 2007՝ 2008 թ. օլիմպիական խաղերի 5 ուղեգիր և արծաթե մեդալակիր աշխարհի առաջնությունում.
- Գևորգ Դավթյան (77 կգ)
- 2008՝ երեք բրոնզե մեդալակիր Պեկինի օլիմպիական խաղերում.
- Տիգրան Գևորգի Մարտիրոսյան (69 կգ)
- Գևորգ Դավթյան (77 կգ)
- Տիգրան Վարդանի Մարտիրոսյան (85 կգ)
- 2009՝ Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում
- 2009՝ Հայաստանի հավաքականի թիմային 4-րդ տեղը աշխարհի առաջնությունում (12 մեդալ՝ 3 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե)
- 2010՝ Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում
Կոչումներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականից՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ։
1992 թվականից՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ։
2008 թվականից՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ[2]։
2009 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[4]։
Նույն թվականին համաշխարհային սպորտի զարգացման գործում ներդրած վաստակի համար պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծի» առաջին աստիճանի շքանշանով[2]։
2010 թվականին դարձել է դոցենտ։ Հեղինակ է մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20110724192007/http://times.am/2010/05/24/ashot-mkhitaryan-died-suddenly-in-%E2%80%9Czvartnots%E2%80%9D/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Մարտին Հուրիխանյան, Հայկական ծանրամարտի նորին գերազանցություն ՄԱՐԶԻՉԸ, Երևան, հեղինակային հրատարակություն, 2011, ISBN 978-9939-53-949-2
- ↑ Մահացել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Մխիթարյանը
- ↑ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին