Աշոտ Հարությունյան (քանդակագործ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հարությունյան (այլ կիրառումներ)
Աշոտ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1986) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ashot Harutyunyan (sculptor) Վիքիպահեստում |
Աշոտ Սամսոնի Հարությունյան (հունիսի 1, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-1986 թվականներին սովորել է Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում
- 1989 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկվորյակ
- Դատարկության անատոմիա
- Հիշողության կորուստ N2
- Կասկած և համոզմունք N1
- Կասկած և համոզմունք N2
- Կասկած և համոզմունք N4
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 - "Cite International des arts", Փարիզ, Ֆրանսիա
- 2017 - «Ժամանակակից քանդակը՝ Կարապի լճում», Երևան, Կարապի լիճ[1]
Խմբակային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 թվական- Ցուցահանդես ՆՓԱԿ-ում, Երևան, Հայաստան
- 2010 թվական- Հայ աբստրակտ արվեստագետներ, Գալա ցուցահանդես, Երևան, Հայաստան
- 2011 թվական- ՀՀ 20 - ամյակին նվիրված ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահ
- 2011 թվական- «Անհատականություն և միասնություն», Դալան պատկերասրահ, Երևան, Հայաստան
- 2011 թվական- «Ինստալացիա», Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, Հայաստան
- 2013 թվական- «Վերացական արվեստ», Ոսկե դար պատկերասրահ, Երևան, Հայաստան
- 2014 թվական- «Հայ ճապոնական ժամանակակից արվեստ», Ոսկե դար պատկերասրահ, Երևան, Հայաստան[2]
- 2014 թվական- «Հետ ուղղահավատ վերացականություն», Կալենց թանգարան (համադրող՝ Արա Հայթայան)[3]
- 2015 թվական- «Գույնից իդեա-իդեայից գույն», Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[4]
- 2015 թվական- «Քաղաքային քանդակ», Հայաստանի նկարիչների միություն[5]
Մեջբերումներ Աշոտ Հարությունյան�� մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշոտ Հարությունյանի քանդակը թարմ հարցադրումներով մուտք է գործում ժամանակակից հանրային միջավայր։ Այն գիտակցված ձևով շրջանցում է ավանդական քաղաքային քանդակը, ուր օգտագործվող նյութը (քար, մետաղ, փայտ և այլն) համարվելով հումքային մարմին, ենթարկվում է հիմնավոր փոփոխության, զրկվելով մայր նյութի հատկանիշներից։
Արվեստագետն ընտրում է իր նյութն այն բանից հետո, երբ վերջինս արդեն ապրել է իրեն նախասահմանված «գործառութային առաքելության» կիրառման և օտարման փուլերը։ Դա արդի արդյունաբերական ջարդոնն է, որը հանդես եկավ որպես վերջին տասնամյակների արժեհամակարգային ցնցումների և տնտեսական կաթվածի տեղային փաստացի վավերագիր։ Անթաքույց հրապուրված այս անծայրածիր նյութի կիրառական դաջվածքով, արվեստագետը բծախնդրորեն պեղում է վերջինիս պատմական իրողությունը, կենսագրական շերտերը, ենթարկում իր արվեստային տեսլականին, խմբագրում, ուղղորդում, շեշտում նյութի փաստացի ձևը, փոխակերպում վերջինիս...»
Արա Հայթայան
Նկարիչ, արվեստաբան։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 թվականին Պողոսյան մրցանակ «Հիշողության անատոմիա» քանդակների շարքի համար[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mediamax. «Աշոտ Հարությունյանի ժամանակակից քանդակները՝ Կարապի լճում». bravo.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Հայ ճապոնական ժամանակակից արվեստ
- ↑ Քանդակագործ Աշոտ Հարությունյանի և նկարիչ Խաչատուր Մարտիրոսյանի «Հետ ուղղահավատ վերացականություն» խորագրով ցուցահանդեսը
- ↑ «Մտքի թռիչքը՝ դեպի անհունը, անհայտը, անհասանելին…»
- ↑ «Զրույց ցուցասրահում։ «Ես ասում եմ այսպես. կամ փեշակ կամ արվեստ». քանդակագործ Աշոտ Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Աշոտ Հարությունյան - Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աշոտ Հարությունյան (քանդակագործ) կատեգորիայում։ |