Աշխատելու իրավունք
Աշխատելու իրավունքը այն հայեցակարգն է, որ մարդիկ ունեն աշխատելու կամ արդյունավետ զբաղվածության իրավունք և դրանք չպետք է խոչընդոտվեն։ Աշխատելու իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ճանաչված մարդու իրավունքների միջազգային օրենսդրության՝ ներառելով տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը, որտեղ աշխատանքի իրավունքը շեշտը դնում է տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման վրա։ Որպես քաղաքացու հիմնարար իրավունք ամրագրված էր նաև Խորհրդային Միության սահմանադրությամբ։
Մարդու իրավունքների չափման նախաձեռնությունը[1] համեմատում է աշխատանքի իրավունքը աշխարհի տարբեր երկրներում՝ ելնելով նրանց եկամտի մակարդակից[2]։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը համաձայն հոդված 23.1–ի պնդում է․
(1) Յուրաքանչյուր ոք ունի աշխատելու, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար և բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։ - Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
|
Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը համաձայն 6–րդ հոդվածի երրոդ մասի պնդում է[3]
Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրկյան խարտիան ևս ճանաչում է իրավունքը՝ ընդգծելով պայմաններն ու վարձատրությունը, այսինքն՝ աշխատանքային իրավունքները։ 15-րդ հոդվածում ասվում է[4]
Յուրաքանչյուր անհատ իրավունք ունի աշխատելու արդար և բավարար պայմաններով և պետք է ստանա հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն։ - Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիա
|
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշխատանքի իրավունք» արտահայտության հեղինակը ֆրանսիացի սոցիալիզմի առաջնորդ Լուի Բլանը 19–րդ դարասկզբի սոցիալական ցնցումների և 1846 թվականի ֆինանսական ճգնաժամի հետևանքով աճող գործազրկության լույսի ներքո, որը հանգեցրեց 1848 ֆրանսիական հեղափոխության[5]։ «Սեփականության իրավունքը» վճռորոշ պահանջ էր քաղաքական ազատության և իրավահավասարության վաղ շրջաններում, ինչպես նաև ավատատիրության վերահսկողության դեմ։ Սեփականությունը կարող է հիմք հանդիսանալ այն իրավունքների համար, որոնք ապահովում են համապատասխան կենսամակարդակի իրավունքի իրացումը, և միայն սեփականտերերն էին ի սկզբանե ստացել քաղաքական և քաղաքացիական իրավունքներ, ինչպես օրինակ՝ ակտիվ ընտրական իրավունքը։ Քանի որ ոչ բոլորն են սեփականատեր, աշխատանքի իրավունքը ամրագրված էր, որպեսզի բոլորը կարողանային հասնել համապատասխան կենսամակարդակի[6]։ Այսօր, սեփականության հիման վրա խտրականությունը համարվում է լուրջ սպառնալիք մարդու իրավունքների հավասար օգտագործման համար բոլորի կողմից և «մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում» խտրականության դեմ դրույթները հաճախ ներառում են սեփականությունը որպես հիմք, որի հիման վրա խտրականությունն արգելվում է (տես նաև՝ իրավահավասարություն)[7]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացի մարքսիզմ ուսմունքի հեղինակ Պոլ Լաֆարգի «Ծույլ լինելու իրավունքը» (1883) քննադատել է աշխատանքի իրավունքի հայեցակարգը։ Նա գրել է․ «եվ կարծել, որ ահաբեկչության ժամանակաշրջանի հերոսների որդիները թույլ են տվել իրենց նսեմացնել աշխատանքի կրոնը, այն աստիճան որ, 1848 թվականից ի վեր, որպես հեղափոխական նվաճում, ընդունեն գոծարանի աշխատանքը տասներկու ժամով սահմանափակող օրենքը։ Նրանք որպես հեղափոխական սկզբունք հռչակում են աշխատանքի իրավունքը։ Ամոթ ֆրանսիական պրոլետարիատին։ Միայն ստրուկները կարող էին նման ստորության»[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Human Rights Measurement Initiative – The first global initiative to track the human rights performance of countries». humanrightsmeasurement.org. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Right to work - HRMI Rights Tracker». rightstracker.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
- ↑ «International Covenant on Economic, Social and Cultural Rights». Office of the United Nations High Commissioner for Human Rights. 1966.
- ↑ «African Charter on Human and Peoples' Rights». www.achpr.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Robertson, Priscilla Smith (1952). Revolutions of 1848: A Social History. Princeton University Press. էջ 69. ISBN 9780691007564. «Right to work.»
- ↑ Alfredsson, Gudmundur; Eide, Asbjorn (1999). The Universal Declaration of Human Rights: a common standard of achievement. Martinus Nijhoff Publishers. էջ 533. ISBN 978-90-411-1168-5.
- ↑ Alfredsson, Gudmundur; Eide, Asbjorn (1999). The Universal Declaration of Human Rights: a common standard of achievement. Martinus Nijhoff Publishers. էջ 372. ISBN 978-90-411-1168-5.
- ↑ Paul Lafargue The Right To Be Lazy, Chapter II, 2nd paragraph