Անտառանյութի արդյունաբերություն
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Անտառանյութի արդյունաբերություն, արդյունաբերության ճյուղ, որն զբաղվում է բնափայտի արդյունահանմամբ, կատարում բնափայտի մեխանիկական անտառանյութի քիմիական համալիր մշակում ու վերամշակում։
Բնափայտը և դրա վերամշակումից ստացված արտադրանքն օգտագործվում են ընդհանուր արդյունաբերության բոլոր ճյուղերում։
Անտառանյութի արդյունաբերությունը ԽՍՀՄ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ում 1940—1967-ին անտառանյութի արդյունաբերության համախառն արտադրանքն աճել է 4,1 անգամ, գործածական փայտանյութի մշակումը 118-ից հասել է 285 միլիոն մ3։ ԽՍՀՄ աշխարհում առաջին տեղում է
- սղոցանյութի արտադրությամբ
- բնափայտի մթերման
- արդյունաբերական օգտագործման չափերով։
Անտառանյութի արդյունաբերություն Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում կա անտառանյութի արդյունաբերության մոտ 50 ձեռնարկություն, որոնք արտադրում են կահույք, տնտեսական իրեր, թուղթ ևն։ Արտադրանքի 60%-ը արտադրվում է Երևանի, իսկ մնացածը՝ Լենինականի, Կիրովականի, Դիլիջանի, Իջևանի և այլ ձեռնարկություններում։ 1970-ին արտադրվել է 22,1 միլիոն ռ. կահույք, 15 հազար տոնա թուղթ ևն՝ հիմնականում տեղական կարիքները բավարարելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 445)։ |