Անորսալի վրիժառուները
Անորսալի վրիժառուները ռուս.՝ Неуловимые мстители | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | վեստեռն[1], արկածային ֆիլմ և իսթերն |
Հիմք | Red Devils? |
Թվական | 1966 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էդմոնդ Քեոսայան[1] |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Երմոլինսկի և Էդմոնդ Քեոսայան |
Դերակատարներ | Վիկտոր Կոսիխ, Եֆիմ Կոպելյան, Բորիս Սիչկին, Վլադիմիր Բելոկուրով, Գենադի Յուխտին, Իննա Չուրիկովա, Սավելի Կրամարով, Վասիլի Վասիլև, Վալենտինա Կուրդյուկովա, Միխայիլ Մետյոլկին և Գլեբ Ստրիժենով[2] |
Օպերատոր | Ֆեոդոր Դոբրոնրավով[3] |
Երաժշտություն | Բորիս Մոկրոուսով |
Պատմվածքի վայր | Ուկրաինա |
��ինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 78 րոպե |
Հաջորդ | Անորսալիների նոր արկածները |
Անորսալի վրիժառուները ( ռուսերեն՝ Неуловимые мстители), խորհրդային արկածային կինոնկար, որը նկարահանվել է Էդմոնդ Քեոսայանի կողմից` 1966 թվականին, Պավել Բլյախինի «Սատանայի կարմիր ճտերը» պատմվածքի հիման վրա։ Այն պատմում է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին` չորս դեռահասների արկածների մասին։ Ֆիլմի համար Էդմոնդ Քեոսայանը 1968 թվականին արժանացել է Լենինյան Կոմերիտմիության մրցանակի[4]։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարի իրադարձությունները տեղի են ունենում Ռուսաստանում` քաղաքացիական պատերազմի տարիներին, Մերձսևծովյան հյուսիսային տարածքներում (Խերսոնի նահանգի տափաստաններում)։ Ատաման Բուրնաշի ջոկատը կողոպտում է խաղաղ բնակչությանը։
Նախկին գիմնազիստ Վալերկան, գնչու Յաշկան, ինչպես նաև գյուղացի պատանի Դանկան և իր քույր Քսանկան, ովքեր որբ էին մնացել ատաման Սիդոր Լյուտիի կողմից իրենց հոր գնդակահարությունից հետո, երդվում են վրեժ լուծել Բուրնաշից և նրա ավազակախմբից` իրենց հոր մահվան համար։ Ավազակների ջոկատի հետ փոխհրաձգության արդյունքում, նրանք սպանում են իրենց հասակակցին` ատամանի հին ընկերոջ որդուն։ Վերջինիս անունով Դանկան թափանցում է թշնամու դիրքեր և փորձում շահել ատամանի վստահությունը։ Սակայն ավազակներն իմանում են այդ մասին։
Դանկային մահապատիժ է սպասվում, սակայն նրա ընկերները փորձում են փրկել նրան։ «Վրիժառուների» սխրանքների մասին տեղեկանում է Սեմյոն Բուդյոննին և նրանց ընդգրկում Կարմիր բանակի շարքերը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Վասիլի Վասիլև | Յաշկա-գնչու |
Վիկտոր Կոսիխ | Դանկա Շչուս |
Վալենտինա Կուրդյուկովա | Քսանկա Շչուս |
Միխայիլ Մետյոլկին | Վալերկա Մեշչերյակով |
Եֆիմ Կոպելյան | ատաման Բուրնաշ |
Բորիս Սիչկին | Բուբա Կաստորսկի |
Վլադիմիր Տրեշչալով | Սիդոր Լյուտի |
Լև Սվերդլին | Սեմյոն Բուդյոննի |
Վլադիմիր Բելոկուրով | փիլիսոփա-վանական |
Գենադի Յուխտին | Իգնատ |
Նադեժդա Ֆեդոսովա | մորաքույր Դարյա |
Իննա Չուրիկովա | խարտյաշ Ժոզի |
Սավելի Կրամարով | Իլյուխա |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Սերգեյ Երմոլինսկի | սցենարիստ |
Էդմոնդ Քեոսայան | սցենարիստ, բեմադրիչ |
Ֆեոդոր Դոբրոնրավով | օպերատոր |
Բորիս Մոկրոուսով | կոմպոզիտոր |
Լևոն Քոչարյան | ռեժիսոր |
Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Էդմոնդ Քեոսայան | երգերի տեքստ |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի երաժշտության հեղինակը Բորիս Մոկրոուսովն է, իսկ երգերի խոսքերը գրել է Ռոբերտ Ռոժդեստվենսկին։ Խարտյաշ Ժոզիի ռոմանսի բառերի հեղինակը Էդմոնդ Քեոսայանն է[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0060747/
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ ««Неуловимые мстители» // Сайт «Энциклопедия отечественного кино»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
- ↑ ««Неуловимые мстители» // Сайт «Красная книга российской эстрады»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
|