Աննիչկա
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1968 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Իվչենկո |
Սցենարի հեղինակ | Վիկտոր Իվչենկո |
Օպերատոր | Նիկոլայ Կուլչիցկի |
Երաժշտություն | Վադիմ Հոմոլյակա |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 83 րոպե |
«Աննիչկա» (ուկրաիներեն՝ Анничка), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Իվչենկոն 1968 թվականին Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում[1][2]։
1969 թվականի վարձույթում ֆիլմը զբաղեցրել է 19-րդ տեղը՝ 25,1 մլն հանդիսատես։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Արևմտյան Ուկրաինայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ներկայացվում է գուցուլուհի Աննիչկայի ողբերգական պատմությունը, որը Կարպատյան անտառներում տեղի ունեցած մարտերի վայրերում գտել է վիրավորված խորհրդային զինվոր Անդրեյին, թաքցրել է նրան, խնամել և օգնել նրան ոտքի կանգնել։ Ու սիրահարվել է նրան։
Նրա փեսացուն՝ ապագա ամուսինը, դարձել է պոլիցայ, ֆաշիստների ստորաքարշ հետևորդ, բազմաթիվ հայրենակիցներից մահվան մեղավոր։ Աննիչկան գերությունից փրկում է Անդրեյին և որոշում է սիրելիի հետ փախչել պարտիզանների մոտ, սակայն նրանց ճանապարհին կանգնում է հարազատ հայրը։ Աննիչկայի հայրը, որը հարուստ մարդ է, ամեն կերպ խոչընդոտում է, որ իր դուստրը՝ գուցուլուհին, իր կյանքը կապի Կենտրոնական Ուկրաինայից մի տղայի հետ, այն էլ՝ կարմիրբանակայինի։ Ֆիլմի վերջում գլխավոր հերոսուհին մահանում է նրա ձեռքից ազատության ճանապարհին…
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուբով Ռումյանցևա – Աննիչկա, Աննա Կմետ, պան Կմետի դուստրը
- Գրիգոր Գրիգորիու – Անդրեյ, վիրավոր կարմիրբանակային Կենտրոնական Ուկրաինայից
- Կոնստանտին Ստեպանկով – Պան Կմետ, ունևոր գուցուլ
- Իվան Միկոլայչուկ – Ռոման Դերիչ, Աննիչկայի փեսացուն, երիտասարդ գուցուլ, որը դարձել է գերմանական ոստիկան և պահակ ռազմագերիների ճամբարում
- Բորիսլավ Բրոնդուկով – Կրուպյակ, նույն ինքը պան Կրուպենկո, գլխավոր պոլիցայը
- Անատոլի Բարչուկ – Յարոսլավ, բատրակ պան Կմիտի մոտ
- Իվան Գավրիլյուկ – Իվանկո, երիտասարդ գուցուլ, Ռոմանի ընկերը, որը համակրում է պարտիզաններին, և որին պոլիցայը և ֆաշիստները ստիպել են պարել ապակու վրա և գնդակահարել
- Օլգա Նոժկինա – Մարիա, Աննիչկայի մայրը
- Վասիլի Սիմչիչ – Սեմյոն, բատրակ պան Կմետի մոտ
- Ֆեոդոր Ստրիգուն – Ֆեոդոր, պարտիզան
- Վիտալի Ռոզստալնի – Վիկտոր, պարտիզան
- Նինել Ժուկովսկայա – Սերաֆիմա, տերտերի աղջիկ
- Վիկտոր Ստեպանենկո – Վիկտոր, խորհրդային գերի
- Վիկտոր Միրոշնիչենկո – գյուղապետ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 – ժյուրիի հատուկ մրցանակ – «Բայոնի ոսկե աշտարակ» Պնոմպենի (Կամբոջա) միջազգային կինոփառատոնում,
- 1969 – Դիպլոմ Բորիս Իվչենկոյին ռեժիսորական դեբյուտի համար Ուկրաինայի և Անդրկովկասի կինոփառատոնում (Կիև)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Աննիչկա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Աննիչկա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աննիչկա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1968 ֆիլմեր
- Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայի ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ուկրաինական ֆիլմեր
- Ուկրաիներեն ֆիլմեր
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1943 թվականին
- 1968 դրամա ֆիլմեր
- 1960-ականների խորհրդային ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին