Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ֆրանկի տուն |
---|
|
|
Տեսակ | թանգարան, պատերազմի հուշահամալիր և մշակութային կառույց |
---|
Երկիր | Նիդերլանդներ[1] |
---|
Տեղագրություն | Ամստերդամ[1] |
---|
Վայր | main house Prinsengracht 263?, annex Prinsengracht 263? և Wing Anne Frank House? |
---|
Ղեկավարության նստավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ և Ամստերդամ, Նիդերլանդներ[2] |
---|
Հասցե | Westermarkt 20[3], Prinsengracht 267[2] և Prinsengracht 263, 1016 GV, Amsterdam (Amsterdam), Noord-Holland, Nederland[1]1016GVWestermarkt? (20)[4] |
---|
Հիմնադրվել է | մայիսի 3, 1960[1] |
---|
Հիմնադիր | Օտտո Ֆրանկ |
---|
Այցելուներ | 1 195 456 մարդ (2022)[5] |
---|
Տնօրեն | Հանս Վեստրա |
---|
|
Կայք | annefrank.org(անգլ.) |
---|
|
|
Աննա Ֆրանկի տուն-թանգարան (հոլ.՝ Anne Frank Huis), տուն Ամստերդամում, որի սենյակներում իր ընտանիքի հետ նացիստներից թաքնվել է հրեա Աննա Ֆրանկը։ Այստեղ է գրել իր օրագիրը։
Տունը կառուցվել է 1635 թվականին` Դիրկ Վան Դելֆտի կողմից։ Սկզբում այն եղել է առանձնատուն, ապա` պահեստ։ 20-րդ դարի սկզբին այստեղ հիմնվել է կենցաղային տեխնիկայի արտադրություն։ 1940 թվականի դեկտեմբերի 1-ին այստեղ է տեղափոխվել ջեմեր արտադրող «Օպեկտա» ընկերությունը, որտեղ աշխատում էր Աննայի հայրը՝ Օտտո Ֆրանկը։ 1942 թվականի հուլիսի 6-ին Աննա Ֆրանկի ընտանիքը տեղափոխվել է «Թաքստոց»` կառուցված տան ետին սենյակներում` ընկերության աշխատակիցների կողմից։ Մուտքը քողարկված է եղել փաստաթղթերի պահարանով։ Այստեղ Աննան 1942-1944 թվականներին գրել է իր «Թաքստոց» օրագիրը։ 1944 թվականին նացիստական իշխանությունները տեղեկություն են ստանում և օգոստոսի 4-ին խուզարկում են տունը։ Ֆրանկ ընտանիքը ձերբակալվում է և ուղարկվում համակենտրոնացման ճամբար։
|
---|
| Ընտանիք և կապված կերպարներ | | |
---|
| Հիշատակ | |
---|
| Կապված թեմաներ | |
---|
|