Աննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | իրավաբան |
Ծննդյան օր | փետրվարի 18, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Աննա Վարդապետյան (փետրվարի 18, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ[1], արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, 2022 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի գլխավոր դատախազ[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2006 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2006-2008 թվականներին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2008-2012 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում և 2012 թվականի հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2008 թվականներին եղել է Հայաստանի վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ, 2008 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ նույն վարչության մասնագետ, իսկ արդեն նույն տարվա դեկտեմբերից մինչև 2009 թվականի մարտ ամիսը՝ Իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ։
2009-2013 թվականներին աշխատել է որպես Հայաստանի վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական, 2013-2014 թվականներին՝ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, իսկ արդեն 2014-2018 թվականներին՝ Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2018-2019 թվականներին եղել է Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական։
2019 թվականի ապրիլին նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը։
2020 թվականի մարտի 2-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 14-ը եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական[3]։
2022 թվականի հունիսի 29-ին Հայաստանի ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում[4]։
Այլ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Վարդապետյանը 2015 թվականից առ այսօր Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է[5]։ Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է։ Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին։
Աննա Վարդապետյանը հադնիսացել է Հայաստանի քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ[6]։
2016-2021 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ։ 2022 թվականի հունիսի 22-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Ամուսնացած է։
2023 թ.-ի հունիսի 30-ին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աննա Վարդապետյան - Երևանի պետական համալսարան
- ↑ «Աննա Վարդապետյանը ստաձնեց Գլխավոր դատախազի պաշտոնը». hetq.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Հայաստանի դատախազություն
- ↑ «Աննա Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազի պաշտոնում». hetq.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Աննա Վարդապետյան». infocom.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Աննա Վարդապետյան - reforms.am