Անմեղ կույսի սոդոմական ինքնաբավարարումը (նկար, Դալի)
Անմեղ կույսի սոդոմական ինքնաբավարարումը անգլ.՝ Young Virgin Auto-Sodomized by the Horns of Her Own Chastity | |
---|---|
տեսակ | Գեղանկար |
նկարիչ | Սալվադոր Դալի |
տարի | 1954 |
բարձրություն | 40.5 |
լայնություն | 30.5 |
ստեղծման վայր | Պորտլիգատ |
ուղղություն | սյուրռեալիզմ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Փարիզ[1] |
հավաքածու | Լուվրի գեղարվեստի բաժին |
քաղաք | Փարիզ |
սեփականատեր | Playboy Enterprises[2] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Անմեղ կույսի սոդոմական ինքնաբավարարումը» (անգլ.՝ Young Virgin Auto-Sodomized by the Horns of Her Own Chastity), Սալվադոր Դալիի նկարներից, որը հեղինակը նկարել է 1954 թվականին։ Այս նկարը կարելի է համարել Դալիի հեղինակած «Կինը պատուհանի մոտ» կտավի իմաստային շարունակությունը։ Այստեղ պատկերված է Դալիի քույր Մարիան[3] [4]:
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ կտավը նկարելը, Դալին և Մարիան սերտ փոխհարաբերություններ ունեին։ Ամեն ինչ կործանվում է, երբ Մարիան հրատարակում է իր` «Սալվադոր Դալին քրոջ աչքերով» կենսագրական գիրքը։ Իր գրքում Մարիան ներկայացնում է մի նկար, որից Դալին խիստ վիրավորվում է, և այստեղից սկսվում են նրանց բարդ փոխհարաբերությունները։ Իրականում Մարիայի գիրք գրելու նպատակը այլ էր։ 1942 թվականին Դալին հրատարակում է «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» ինքնակենսագրական գիրքը, որտեղ արտահայտվում է իր ընտանիքի մասին ոչ այդքան էլ դրական տեսանկյունից։ Մարիան, զայրանալով եղբոր արարքից, 1949 թվականին որոշում է իր գիրքը հրատարակել։ Դալին էլ իր հերթին 1954 թվականին նկարում է «Անմեղ կույսի սոդոմական ինքնաբավարարումը»` պատկերելով քրոջը։ Կա վարկած, որ նա նկարը նկարելիս ոգեշնչվել է 1930-ական թվականներին լույս տեսնող պոռնոգրաֆիկ ամսագրի լուսանկարիչներից մեկի աշխատանքներով։ Այստեղից էլ տարածվեցին լուրեր Դալիի և նրա քրոջ միջև եղած հավանական սեռական կապի մասին։ Այստեղ Դալիի նպատակն է պատկերել քրոջ դավաճանությունը[3][4]։
Ընդհանրապես Դալին շատ է իր ստեղծագործություններում անդրադառնում կնոջ սեռականությանը։ Եթե այդ հանգամանքը դիտարկենք հոգեբանական տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ դրա հիմքը Դալիի և մոր մտերմիկ փոխհարաբերություններն են։ Նա երբեք էլ կապված չի եղել հոր հետ և ամեն հարցում ապավինել է միայն մորն ու քրոջը։ Կանայք մեծ դեր են ունեցել Դալիի կյանքում[3][4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անմեղ կույսի սոդոմական ինքնաբավարարումը» նկարը մի քանի իմաստ է իր մեջ պարունակում՝ քրոջ զայրույթն ու դավաճանությունը, ինչպես նաև կնոջ մարմնի ազատության գաղափարը, որը շատ համարձակ հայտարարություն էր այն ժամանակներում[3][4]։
Նկարում կան բազմաթիվ սիմվոլներ՝ այդ թվում՝ ռնգեղջյուրի եղջյուրներ։ Այն ագրեսիվության և հարձակման նշան է։ Եթե նկարը ներկայացնենք պատկերավոր կերպով, ապա Դալին հենց եղջյուրներն է և հարձակվում է քրոջ վրա։ Այստեղ կրկին կա վարկած, որ Դալին պատկերել է իր և քրոջ միջև տեղի ունեցած սեռական ակտը։ Հնարավոր է, որ Դալին ցանկանում է նաև ասել, որ կինն ունի նաև կենդանական բնազդներ, և պետք է նրան հանգիստ թողնել։ Մի բան ակնհայտ է. Դալին շատ էքսցենտրիկ էր և դա խիստ արտահայտված է իր աշխատանքներում[3][4]։
Միայն Դալին գիտե, թե իրականում ինչ էր ուզում ասել այս նկարով։ Արդյո՞ք սա իր յուրօրինակ սիրային նամակն է, թե՞ հերթական աղմկահարույց գործը[3][4]։
«Անմեղ կույսի սոդոմական ինքնաբավարարումը» նկարը Դալիի ամենասադրիչ նկարը չէ, սակայն այն այնպիսի լայն հասարակայնություն է ձեռք բերել իր նախապատմության համար, որը շատ շփոթեցնող է։ Պատկերում է տղամարդու պայքարը իր իսկ սիրո և դավաճանված լինելու զգացողության հետ, որն ի վերջո ներկայացվում է գեղեցիկ և ��ադրիչ կերպով[3][4]։
Կորցնելով մորը, քրոջ և կնոջը` Դալին այս նկարով, կարծես, ցանկացել է իր վրեժը լուծել և զայրույթն արտահայտել։ Նա ցանկանում է այս կերպ ազատություն տալ կնոջը։ Իրեն որպես եղջյուրներ պատկերելով` թվում է, թե ներողություն է խնդրում մորից, քրոջից և կնոջից[3][4]։
Ահա այսպիսի տարօրինակ և ալյաբանական կերպով է Դալին ընկալում կնոջ գեղեցկությունը[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|