Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրոնիկոս Ա Կոմնենոս (հուն․՝ Ανδρόνικος Α’ Κομνηνός, 1118[1][2][3], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[4][2][5] - սեպտեմբերի 12, 1185(1185-09-12)[6][7][8], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[9][10][4]), բյուզանդական կայսր, Կոմնենոսների հարստության կոստանդնուպոլսյան ճյուղի վերջին ներկայացուցիչը։ Տրապիզոնում հետագայում իշխող Մեծ Կոմնենոսների հարստության հիմնադիրը։
Իր բուռն կյանքի ընթացքում Անդրոնիկոսը զգաց իրեն տարբեր դերերում՝ կայսրության թշնամի, բանտարկյալ, քաղաքական էմիգրանտ, մայրաքաղաքային բնակչության սիրելի, «լատինների» հակառակորդ և հասարակ ժողովրդի կողմնակից։ Լինելով հզոր և քաջ անձնավորություն, Անդրոնիկոսը նաև գեղեցիկ և խորամանկ էր[11]։
Մանուիլ I Կոմնենոսի մահից հետո Անդրոնիկոսը զավթեց թափուր մնացած գահը։ Նրա կառավարումը սկսվեց անհրաժեշտ բարեփոխումներով, սակայն շուտով նա վերածվեց բռնապետի։ Այդ ամենը ուղեկցվեց նորմանների ներխուժմամբ, որից հետո բնակիչները ասպատամբեցին Անդրոնիկոսի դեմ և հանձնեցին գահը Իսահակ Բ Անգելոսին։ Վերջինս էլ հանձնեց Անդրոնիկոսին ժողովրդին, ովքեր էլ տանջամահ արեցին նրան։ Անգելոսների հարստության օրոք Բյուզանդիան սկսեց անկում ապրել, որի հետևանքով էլ 1204 թվականին խաչակիրները նվաճեցին Կոստանդնուպոլիսը։
- ↑ 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/24130/Andronicus-I-Comnenus
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.princeton.edu/~achaney/tmve/wiki100k/docs/Andronikos_I_Komnenos.html
- ↑ 3,0 3,1 http://universalium.academic.ru/235960/Alexius_I_Comnenus
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://europeanhistory.boisestate.edu/crusades/Byzantium/08.shtml
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.mlahanas.de/Greeks/Medieval/Bio/AndronicusIComnenus.html
- ↑ 6,0 6,1 6,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 8,0 8,1 8,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/09503110.2013.799952
- ↑ 10,0 10,1 10,2 http://search.academickids.com/encyclopedia/index.php/Andronicus_I
- ↑ Դ. Նորվիչ. Բյուզանդիայի պատմություն. —էջ. 413—414
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 402)։
|