Անաստասիա Դավիդովա
Անաստասիա Դավիդովա | |
---|---|
Անաստասիա Դավիդովան (կենտրոնում) Օլիմպիական խաղերի մասնակիցների պարգևատրման ժամանակ | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Анастасия Давыдова |
Մականուն(ներ)՝ | Asya[1] |
Ազգություն՝ | ռուս |
Մասնագիտացում՝ | լողոդր |
Երկիր՝ | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 2, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Տ. Դանչենկո Տ. Պոկրովսկայա |
Հասակ՝ | 169 սմ |
Քաշ՝ | ~54 կգ |
Անաստասիա Սեմյոնովնա Դավիդովա (ռուս.՝ Анастасия Семёновна Давыдова, փետրվարի 2, 1983, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (սինխրոն լող), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն։ Տասներեք անգամ հաղթել է աշխարհի և 7 անգամ՝ Եվրոպայի առաջնություններում։ Միակ մարզիկն է, որ Օլիմպիական խաղերի հինգ մեդալ է վաստակել Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո հանդես գալիս, և միակ մարզիկն է սինխրոն լողի պատմության մեջ, որ է նվաճել Օլիմպիական խաղերի հինգ մեդալ։ Պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (2005), Պատվո շքանշանով (2009) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով (2012)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անաստասիա Դավիդովան ծնվել է 1883 թվականի փետրվարի 2-ին Մոսկվայում։
Անաստասիա Դավիդովան հանդես է եկել Անաստասիա Երմակովայի հետ։ Նա Եվրոպայի առաջնությունների հաղթող է դարձել 2000 (խումբ), 2002 (խումբ, զույգ), 2004 (խումբ, զույգ), 2006 (խումբ, համակցում)։ Աշխարհի չեմպիոն է դարձել 2001 (խումբ, զույգ), 2003 (խումբ, զույգ), 2005 (խումբ, համակցում), 2007 (խումբ, համակցում), 2009 (խումբ, զույգ), 2001 (խումբ (տեխնիկական և ազատ ծրագրեր), համակցում)։
Օլիմպիական խաղերում Անաստասիա Դավիդովան չեմպիոն է դարձել 2004 (զույգ, խումբ), 2008 (զույգ, խումբ) և 2012 (խումբ) թվականներին։
2012 թվականին Լոնդոնում անկացված Ամառային օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ Ռուսաստանի դրոշակիրը եղել է Անաստասիա Դավիդովան։ Լոնդոնի Օլիմպիադայից հետո նա հայտարարել է, որ ավարտում է մարզական կարիերան։
Մարզական կարիերայի ավարտից հետո Անաստասիա Դավիդովան դարձել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, ինչպես նաև Ռուսաստանի Օլիմպիական կամիտեի Աջակցության խորհրդի նախագահ և Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամ։
Ռուսաստանի Սոչի քաղաքում 2014 թվականին անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Անաստասիա Դավիդովան եղել է առաջին ջահակիրը։
Անաստասիա Դավիդովան իր մարմնի վրա ունի թիթեռների տեսքով բազմաթիվ դաջվածքներ, իսկ պատանեկան տարիքում նա կրում էր բազմաթիվ ականջօղեր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2012 թվականին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) XXX Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[2]
- Պատվո շքանշան (2 օգոստոսի, 2009 թվական) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2008 թվականին Պեկինում XXIX Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[3]
- Բարեկամության շքանշան (4 նոյեմբերի, 2005) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2004 թվականին Աթենքում XXVIII Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[4]
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
- Տասնամյակի (2000-2009) լավագույն սինխրոն լողորդուհի[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olympedia — 2006.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации»». Официальный интернет-портал правовой информации. 15 августа 2012. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 2 августа 2009 года № 885 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 4 ноября 2005 года № 1256 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Анастасия Давыдова — лучшая синхронистка десятилетия!
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль ЦСКА Արխիվացված 2010-12-28 Wayback Machine
- Анастасия Давыдова на сайте Ռուսաստանի սինխրոն լողի ֆեդերացիա Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Անաստասիա Դավիդովան Օլիմպիական խաղերում Արխիվացված 2015-07-03 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Դավիդովա» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1983 ծնունդներ
- Փետրվարի 2 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Մոսկվա քաղաքում ծնվածնե��
- Ռուս լողորդներ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ռուս գեղալողորդներ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ