Jump to content

Այն կողմում (ֆիլմ, 1958)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այն կողմում
Երկիր ԽՍՀՄ
Թվականհոկտեմբերի 20, 1958[1]
ՌեժիսորՖեոդոր Ֆիլիպով
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Այն կողմում» (ռուս.՝ «По ту сторону»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ֆեոդոր Ֆիլիպովը 1958 թվականին։

1921 թվական։ Կոմերիտականներ Մատվեևը և Բեզայսը, որոնք ժամանել են Չիտա, որն այդ ժամանակ Հեռավորարևելյան հանրապետության մայրաքաղաքն էր, ստանում են առաջադրանք՝ անցնել ճակատային գիծը դեպի սպիտակների թիկունք և հասնել անուչինո գյուղում գտնվող պարտիզանական շտաբին։ Խաբարովսկում Մատվեևը ցանկանում է հանդիպել կոմերիտուհի Լիզայի հետ, որին սիրահարված է, սակայն ճանապարհին նա կորցնում է ոտքը ծանր վնասվածքի հետևանքով։ Լիզան հրաժարվում է Մատվեևից՝ իմանալով նրա հաշմանդամության մասին, բայց նրան հավատարմորեն սիրում է Վարյա անունով աղջիկը, որին նա փրկել էր անարխիստների ձեռքից։ Մատվեևը զոհվում է պարեկային գնդակից՝ քարոզչական թռուցիկներ փակցնելու ժամանակ։

  • Վսևոլոդ Սաֆոնով – Անտոն Մատվեև
  • Յուրի Պուզիրյով – Վիկտոր Բեզայս
  • Լյուդմիլա Կասատկինա – Վարյա
  • Եվգենի Շուտով – զինվոր
  • Վլադիմիր ԵմելյանովՆիկոլա
  • Սերգեյ Ֆիլիպով – Մայբա, անարխիստ
  • Ելենա Մուրատովա – Լիզա
  • Գրիգորի Բելով – բժիշկ
  • Սերգեյ Կալինին – Ժուկանով
  • Վադիմ Զախարչենկո – Սպիտակ գվարդիայի սպա
  • Ալեքսանդր Լեբեդև – անարխիստ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Չեռնյաև
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Լև Օշանին
  • Հնչյունային ռեժիսոր՝ Ալեքսանդր Պավլով
  • Մոնտաժող՝ Վսևոլոդ Մասսինո

Ֆիլմը նկարահանվել Է Վիկտոր Քինի համանուն վեպի մոտիվներով, որն առաջին անգամ հրապարակվել է 1928 թվականին և պատմում Հեռավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որը բռնկվել է քաղաքացիական պատերազմի կրակով։ Սցենարի ստեղծմանը մասնակցել է հայտնի հետազոտող Ցեցիլիա Քինը։

Որոշ դրվագներ նկարահանվել են Մոշևո գյուղում՝ այն լեռան կողքին գտնվող վայրում, որտեղ քաղաքացիական պատերազմի ժամանակ հրետանային մարտկոց էր կանգնած և իրական մարտական գործողություններ են ընթացել կարմիրների և սպիտակների միջև։ Դրա համար 1905 թվականին ֆրանսիացիների կողմից կառուցված արդեն գոյություն ունեցող հիմնական երկաթուղային ճյուղին զուգահեռ կինեմատոգրաֆիստները գցել են ճանապարհի երեք լրացուցիչ օղակներ և իսկական զրահամեքենա են դրել, իսկ որոշ տեղացիներ մասնակցել են զանգվածային տեսարանների ստեղծմանը[2]։ Մի շարք դրվագներ նկարահանվել են Մոլոտով քաղաքում[3]։

Ֆիլմում որպես լեյտմոտիվ հնչում է «Песня о тревожной молодости» երգը, որը գրել է Ալեքսանդրա Պախմուտովան Լև Օշանինի բանաստեղծության հիման վրա[4]։ Պախմուտովան Օշանինի բանաստեղծությունների հիման գրել է ևս չորս երգ և մի քանի սիմֆոնիկ դրվագներ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.kinopoisk.ru/film/43017/
  2. Литовченко Г. А. Пермские железнодорожники в этом суровом, яростном и прекрасном мире. От 1946 до 2008 года. От события к событию. — Пермь, 2008. — 734 с.
  3. «Молотов (Пермь). Кадр из фильма «По ту сторону», 1958». PastVu. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  4. «Не Ленин такой молодой: Александре Пахмутовой исполнилось 90 лет». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  5. Екатерина Добрынина Из биографии композитора // А.Пахмутова. — Советский композитор, 1973.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]