Ակտիվություն (հոգեբանություն)
Ակտիվություն, բարձր զարգացած կենդանի օրգանիզմների այն առանձնահատկությունը, որը դրսևորվում է պահանջմունքները բավարարող օբյեկտների և ինֆորմացիայի որոնումներում։ Ակտիվության վերջնական նպատակը պահանջմունքների բավարարումն է և միջավայրի վրա վերահսկողություն սահմանելը։ Ակտիվությունը օրգանիզմի ներքին մոտիվացիայի դրսևորումն է և ցույց է տալիս, որ կենդանիների և մարդու վարքը չի կարելի դիտել լոկ որպես արտաքին դրդիչներին տրվող հակազդումների շարք։
Անձի (անձնային) ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձի հոգեկան այնպիսի ակտիվություն, որի ընթացքում հստակորեն դրսևորվում են նրա խառնվածքը, բնավորությունը,անհատականությունը։ Երբեմն մարդու վարքը(օրինակ՝սոցիալական դերեր կատարելիս) լինում է ծայրահեղորեն պայմանական և անձնային դրսևորումներից գրեթե զուրկ։
Իմացական ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկանց իմացական գործունեությունը, որը բխում է նրանց նպատակներից, խնդիրներից, պահանջմունքներից,հետաքրքրություններից և այլ դրդապատճառներից։ Իմացական ակտիվություն իրագործվում է իմացական գործընթացների՝ ընկալման, հիշողության, մտածողության, երևակայության միջոցով։
Հոգեկան ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահանջմունքների բավարարման համար ակտիվություն հանդես բերելիս՝հոգեկան գործընթացների և անձի առանձնահատկությունների, ընդունակությունների, կամքի, հույզերի մասնակցությունն է։ Հոգեկան ակտիվության կարևորագույն տեսակներից մեկը իմացական ակտիվությունն է։ Հոգեկան ակտիվությունը կարող է լինել ինչպես գիտակցված, այնպես էլ՝ անգիտակցական ու ենթագիտակցական։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.