Ֆուքսիա
Ֆուքսիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մրտենածաղկավորներ (Myrtales) |
Ընտանիք | Ապուզանազգիներ (Onagraceae) |
Ցեղ | Ֆուքսիա (Fuchsia) L., 1753 |
Ֆուքսիա (լատին․՝ Fúchsia), պատկանում է ապուզանազգիների (Onargraceae) ընտանիքին։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուքսիա անունը տրվել է ի պատիվ գերմանացի բուսաբան Ֆուքսի։ Մշտադալար բույս է, ձմռանը ջերմատներում կամ բնակարաններում ցածր ջերմաստիճանի տակ կամ խոնավության պակասի դեպքում տերևաթափ է լինում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղիկները կախված են, հասարակ են և լիաթերթ։ Պսակաթերթերի և բաժակաթերթերի գույները տարբեր են լինում։ Որոշ պսակաթերթերի ծաղիներ իրենց դասավորության շնորհիվ նմանվում են ձագարի։ Տեսակներ էլ կան, որոնց ծաղիկները բաժակների երկարության հետևանքով խողովակի ձև են ունենում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերմոցներում, բնակարաններում մշակվում են ֆուքսիայի բազմաթիվ տեսակներ։
Հիմնական տեսակներն են՝
- F. coccinea Curtis - կարմիր երկար բաժակաթերթիկներ և պսակաթերթիկներ՝ մանուշակագույն,
- F. fulgens Moc. et Sesse - վառ կարմիր, երկար խողովակաձև կախվում են ողկույզներում,
- F. gracilis Lindi - ունի գեղեցիկ ծաղիկներ, բարակ, թավոտ ճյուղեր։
- Fuchsia boliviana
- Fuchsia coccinea
- Fuchsia fulgens
- Fuchsia gracilis
- Fuchsia magellanica
- Fuchsia microphylla
- Fuchsia paniculata
- Fuchsia triphylla
- Fuchsia speciosa
- Fuchsia splendens
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուքսիաները բազմանում են կտորներով, որոնք ստացվում է ջերմոցներում։ Կտորները տնկում են բազմացման արկղերում, մաքուր լվացած ավազի մեջ։ 10-12 °C ջերմության պայմաններում դրանք արմատակալում են 10-20 օրվա ընթացքում։ Գարնանը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ֆուքսիան սկսում է ավելի վատ աճել, այդ իսկ պատճառով պետք է տեղափոխել ծառերի ստվերի տակ։ Տնկած երիտասարդ բույսերը կարելի է պահել նաև պատուհանի գոգերին, որտեղ արևն ընկնում է միայն առավոտյան և երեկոյան ժամերին։ Ձմռան ամիսներին ֆուքսիաները պահում են սառը ջերմոցներում և ավելի սակավ են ջրում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկաբուծություն, Հ. Նարինջյան
- Gerda Manthey։ Fuchsien. Verlag Eugen Ulmer, Stuttgart 1987, ISBN 3-8001-6348-9
- Miep Nijhuis։ Fuchsien-Atlas. Verlag Eugen Ulmer, Stuttgart 1994, ISBN 3-8001-6546-5
- Andreas Fellner։ Fuchsien. Aufzucht und Pflege. Av Buch, ISBN 978-3-7040-2253-0
- Heinz-Dieter Krausch։ Kaiserkron und Päonien rot... - Entdeckung und Einführung unserer Gartenblumen. Dölling und Galitz Verlag, Hamburg 2003, ISBN 3-935549-23-7
- Walter Erhardt u. a.։ Der große Zander. Enzyklopädie der Pflanzennamen. Band 2. Verlag Eugen Ulmer, Stuttgart 2008. ISBN 978-3-8001-5406-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт целиком посвящённый фуксиям (Подробное общее описание, агротехника, сорта, фотографии, и. т. д.)
- http://www.flowersweb.info/catalog/detail.php?PID=545&GID=0
- American Fuchsia Society
- The British Fuchsia Society
- Euro-Fuchsia - An Association of European Fuchsia Societies Արխիվացված 2006-01-27 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուքսիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուքսիա» հոդվածին։ |
|