Jump to content

Ալ-Հաֆֆայի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Հաֆֆայի գավառ
արաբ․՝ منطقة الحفة‎‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակԳավառ
Մտնում էԼաթակիայի մարզ
Ներառում էԱյն ալ-Թինայի, Ալ-Հաֆֆայի,
Մուզեյրաայի, Սլինֆայի,
Քինսաբբայի շրջան
ՎարչկենտրոնԱլ-Հաֆֆա
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2014)81 213
Տարածք569,81
Ժամային գոտիUTC+2

Ալ-Հաֆֆայի գավառ (արաբ․՝ منطقة الحفة‎‎), Սիրիայի Արաբական Հանրապետության գավառի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Լաթակիայի մարզի 4 գավառներից մեկը։ Ըստ 2004 թվականի մարդահամարի Ալ-Հաֆֆայի գավառի բնակչությունը կազմում է 81 213 մարդ[1]։ Գավառիի կենտրոնը Ալ-Հաֆֆա քաղաքն է։

Ալ-Հաֆֆայի գավառի տնտեսության կարևորագույն ոլորտը գյուղատնտեսությունն է։ Այստեղից արտահանվում են ցիտրուսային մրգեր, խնձոր, ձիթապտուղ։ Ամառային ամիսներին զարգացած է նաև զբոսաշրջությունը։ Շատ են միջերկրածովյան անտառները, որոնք ձգվում են ալ-Նուսայրիայի լեռներն ի վեր։ 12-13-րդ դարերում գավառը կազմել է Տրիպոլիի կոմսության մասը։ Այստեղ է գտնվում Յունեսկոյի ժառանգություն համարվող Սալահ ալ-Դինի ամրոցը։ Սլինֆա քաղաքի մոտ շատ են լեռնային օգտակար հանածոների շերտերը։

Ալ-Հաֆֆայի գավառը կազմված է 4 շրջաններից (բնակչության թվաքանակը ներկայացված է 2004 թվականի մարդահամարի տվյալներով)։ Դրանք են՝

Լեռնային անտառներ Միջերկրական ծով Սալահ ալ-Դինի ամրոց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սիրիայի մարդահամար, 2004