Jump to content

Ալիք (Արիզոնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիք (այլ կիրառումներ)
Ալիք
Տեսակժայռերի կազմավորում
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԿոկոնինո շրջան
ԼեռնաշղթաCoyote Buttes?
Քարտեզ
Քարտեզ

Ալիք, ավազաքար ժայռային գոյացություն ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի՝ Յուտայի հետ սահմանի մոտ։ Ալիքը գտնվում է Կոլորադոյի սարավանդի Պարիա կիրճում՝ Կոյոտ Բյուտ զառիթափի վրա[1]։

Բնության այս հրաշալիքը հայտնի է քայլարշավորդների և լուսանկարիչների շրջանում իր գունավոր և ալիքավոր տեսքի ու դժվարանցանելի լինելու հետևանքով։ Քանի որ Ալիքը փխրուն գոյացություն է, և բազմաթիվ մարդիկ են ցանկանում տեսնել այն, այնտեղ գործում է վիճակախաղ, որի արդյունքում օրական տասը մարդ հնարավորություն է ստանում այցելել այս տեսարժան վայրը։ Ավելին, հնարավոր է նաև համացանցով ամրագրել օր՝ այցելության համար[2][3]։

Երկրաբանական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նավաջ ավազաքարի մեջ էրոզիայի արդյունքում առաջացած բարակ շերտերը

Ալիքը բաղկացած է իրար հատվող աղեղի տեսք ունեցող տրոգերից, որոնք առաջացել են Յուրայի ժամանակաշրջանում։ Երկու հիմնական տրոգերը, որոնք կազմում են այս ժայռային գոյացությունը, համապատասխանաբար 19 մ լայնությամբ ու 36 մ երկարություն և 2 մ լայնություն ու 16 մ երկարություն ունեն։

Սկզբնական շրջանում ջրի հազվադեպ հոսքը քայքայել է այս տրոգերը։ Դրանց ձևավորումից հետո ջրահավաք ավազանը, որը տրոգերը լցնում էր անձրևաջրով, նեղանում է այնքան, որ ջուրը չի բավարարում տրոգեր ստեղծելու համար։ Արդյունքում տրոգերը այժմ գրեթե բացառապես հղկվում են միայն քամուց։ Սա երևում է էրոզիոն աստիճանների դիրքադրությունից։ Դրանք հարաբերական դիրք ունեն քամու գերակշիռ ուղղության նկատմամբ, որը այժմ ուղղորդվում է այս տրոգերի միջով[4][5]։

Ալիքում երևում են մեծ մասշտաբի խաչաձև շերտավորված, քամուց հղկված ավազաքարեր, որոնք բաղկացած են պարբերական և կանոնավոր շերտերից։ Վերջիններս ցույց են տալիս տիրապետող քամու պարբերական փոփոխությունները Յուրայի դրարջանում։ Բարակ շերտերը և ելուստները էրոզիայի արդյունք են։ Դրանք բավականին փխրուն են, և այցելուները պետք է զգույշ քայլեն դրանք չկոտրելու համար[6][7][8]։

Ալիքի մի հատվածում երևում են Նավաջո ավազաքարի մեջ դեֆորմացված շերտեր։ Դրանք դեֆորմացվել են դեռևս այն ժամանակ, երբ ավազը դեռ քարացած և վերածված չէր ավազաքարի։ Դատելով այդ շերտերի ֆիզիկական հատկանիշներից՝ երևում է , որ դրանք իրենց ձևը ստացել են այն ժամանակ, երբ դինոզավրերը քայլել են դրանց վրայով։ Կոյոտ Բյուտ կիրճում հայտնաբերվել են դինոզավրերի և անապատաբնակ հոդվածոտանիների ( բզեզներ և այլ միջատներ) հետքեր և բրածոներ[9]։

Գեղագիտական արժեք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիքի մեղմ գույները երեկոյան

Ալիքը լուսանկարելու համար իդեալական ժամանակ է ցերեկը, երբ կենտրոնում ստվերներ չկան։ Անձրևից հետո գոյանում են բազմաթիվ ջրափոսեր, որոնք պարունակում են հարյուրավոր շերեփուկներ։ Ջրափոսերը մնում են մի քանի օր։

Ալիքից մի փոքր դեպի արևմուտք գտնվում է «Միջին Ալիքը», որը համեմատաբար ավելի բաց գույներ ունի, սակայն բազմաթիվ մարդիկ, լուսանկարիչներ են այցելում այն։ «Լոս Անջելես Թայմսից» Հյուգո Մարտինը ասել է. «Մի մարդ, որ երբևէ չի լուսանկարել Ալիքը, չի կարող իրեն լուսանկարիչ համարել»[10]։

Մուտքի թույլտվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիքը գտնվում է Վերմիլիոն ժայռեր անապատում։ Այս անապատը ղեկավարվում է Հողերի Կառավարման Բյուրոյի(ՀԿԲ) կողմից, որը ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության մաս է։ Հողերի Կառավարման Բյուրոն սահմանափակում է մուտքը Հյուսիսային Կոյոտ Բյուտ անապատի տարածք՝ օրական թույլ տալով միայն 20 այցելություն։ Դրանցից 10-ը նախապես ձեռք են բերվում առցանց՝ վիճակահանության արդյունքում։ Մնացած 10-ը կարելի է ձեռք բերել ճանապարհորդությունից մեկ օր առաջ վիճակահանությամբ, որը տեղի է ունենում երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ առավոտյան ժամը 9-ին։ Ալիք այցելելու ամենալավ եղանակները գարունը և աշունն են։ Ալիքը այնքան հանրահայտ է զբոսաշրջիկների շրջանում, որ առցանց կամ էլ վիճակահանությամբ այցելության թույլտվություն ձեռք բերելու հավանականությունը 50 %-ից էլ քիչ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bureau of Land Management (2014 թ․ հոկտեմբերի 24). «Paria Canyon-Vermilion Cliffs - Wilderness Management Plan». BLM Website. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  2. Bureau of Land Management. «Coyote Buttes Permit Area». BLM Website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
  3. Bureau of Land Management. «BLM-AZ How to Obtain a Permit - Coyote Buttes Permit Area». BLM Website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
  4. Loope, D.B.; Mason, J.A. (2006 թ․ հոկտեմբերի 22). «Landforms generated by wind erosion of Navajo Sandstone outcrops at the Wave (Colorado Plateau, Utah / Arizona border.) Vol. 38, No. 7 (abstract: gsa.confex.com/gsa/2006AM/finalprogram/abstract_113067.htm)» (PDF). Geological Society of America Abstracts with Programs. էջ 279. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  5. Loope, D.B., W.M. Seiler, J.A. Mason, and M.A. Chan (2008) Wind scour of Navajo Sandstone at the Wave (central Colorado Plateau, U.S.A.) Journal of Geology. vol. 116, pp. 173-183.
  6. Seiler, W.M. (2008 թ․ օգոստոսի 1). «Jurassic Navajo sandstone of Coyote Buttes, Utah/Arizona : coloration and diagenetic history, preservation of a dinosaur trample surface, and terrestrial analogs to Mars (unpublished M.S. thesis, Dept. of Geology and Geophysics, University of Utah, Salt Lake City, Utah)». none. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. Chan, M.A., and A.W. Archer (2000) Cyclic eolian stratification on the Jurassic Navajo Sandstone, Zion National Park: Periodicities and implications for paleoclimate. Արխիվացված 2016-04-21 Wayback Machine in D.A. Sprinkel, T.C. Chidsey, Jr., and P.B. Anderson, eds., pp. 607-618. Geology of Utah's Parks and Monuments. Արխիվացված 2012-01-11 Wayback Machine Utah Geological Association, Salt Lake City, Utah.
  8. Caputo, M.V. (2003) Geology of the Paria Canyon-Vermilion Cliffs Wilderness, Utah and Arizona. in D.A. Sprinkel, T.C. Chidsey Jr., and P.B. Anderson, eds., Geology of Utah's Parks and Monuments. Արխիվացված 2012-01-11 Wayback Machine Utah Geological Association, Salt Lake City, Utah.
  9. Ekdale, A.A., R.G. Bromley, and D.B. Loope (2007) Ichnofacies of an ancient erg: a climatically influenced trace fossil association in the Jurassic Navajo Sandstone, Southern Utah, USA. in W. Miller, ed. , 562–576, Trace Fossils. Concepts, Problems, Prospects. Elsevier, Amsterdam.
  10. Martín, Hugo (2007 թ․ նոյեմբերի 25). «Arizona's Wave rock formation a stone-cold stunner». Los Angeles Times.