Ալիկ Հակոբյան
Ալիկ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | լրագրող և հեռուստահաղորդավար |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալիկ Հակոբյան (փետրվարի 20, 1979, Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, մեկնաբան և լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1979 թվականի փետրվարի 20-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ 1996 թվականին ավարտել է Չարենցավանի ավագ-դպրոց վարժարանը։ 2001 թվականին սովորել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանը։ 2001-2004 թվականներին սովորել է Երևանի մշակույթի պետական քոլեջի ռեժիսորական բաժնում։ 1995-1997 թվականներին աշախատել է Չարենցավանի հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար, 1997-1998 թվականներին՝ «Նորք» հեռուստաընկերությունում՝ որպես «Լուրեր» լրատվական ծրագրի մեկնաբան, 1998-1999 թվականներին՝ «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում՝ որպես լուրերի հաղորդավար, 1999-2002 թվականներին՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան, 2002-2003 թվականներին՝ «Կայմ» հեռուստաընկերության «Այլուր» տեղեկատվական ծրագրի սցենարի հեղինակ և հաղորդավար, զուգահեռաբար աշխատելով «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրում՝ որպես լրագրող, 2003-2008 թվականներին՝ «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրի մեկնաբան։ 2008 թվականից զբաղեցնում է «ԱՐ» հեռուստաընկերության լրատվական ծառայության պետի պաշտոնը, վարում է «Ճանապարհ» թոք-շոուն և լրատվական ծառայության կիրակնօրյա «Ազդարարի հետագիծը» թողարկումը։ 2009-2010 թվականներին սովորել է Եվրախորհրդի քաղաքական դասընթացների երևանայն դպրոցում, և 2011 թվականին ավարտել է նույն դասընթացների մոսկովյան դպրոցը։ Դասավանդում է լրատվական ծրագրի հաղորդավարության հիմունքներ, ֆրանսերեն և անգլերեն[1][2][3]։
Խրախուսվել է Հայաստանի վարչապետի հուշանվերով (2014)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ալիկ Հակոբյան». protestant.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Ալիկ Հակոբյան. «Չեմ դժգոհում իմ անցած ճանապարհից» - Pinktv». Pinktv (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Alex Hakobyan». YouTube. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.