Jump to content

Ալեքս Սանդրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Սանդրո
պորտ.՝ Alex Sandro Lobo Silva
Ալեքս Սանդրոն «Պորտու»-ի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքս Սանդրո Լոբո Սիլվա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1991(1991-01-26)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Catanduva, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 180 սանտիմետր[3]
Քաշ 80 կիլոգրամ[3]
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 12
Պատանեկան կարիերա
2006-2008 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2010 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե 25 (1)
2010-2011 Ուրուգվայ Դեպորտիվո 0 (0)
2010-2011   Բրազիլիա Սանտոս 38 (2)
2011-2015 Պորտուգալիա Պորտու 87 (3)
2015-ներկա Իտալիա Յուվենտուս 58 (6)
Ազգային հավաքական
2011-ներկա Բրազիլիա Բրազիլիա 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 26, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 10, 2017

Ալեքս Սանդրո Լոբո Սիլվա կամ Ալեքս Սանդրո (պորտ.՝ Alex Sandro Lobo Silva, հունվարի 26, 1991(1991-01-26)[1][2], Catanduva, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Յուվենտուս»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։

Ալեքսն արագաշարժ և էներգետիկ ֆուտբոլիստ է, ով նաև կարողանում է լավ տեսնել խաղադաշտը։ Նա իր խաղային դիրքով և խաղային ոճով նման է բրազիլացի Ռոբերտո Կառլոսին։

Ակումբային մակարդակում իր կարիերան Սանդրոն սկսել է «Ատլետիկո Պարանաենսե»-ի կազմում, հետագայում վարձավճարով հանդես է եկել նաև «Սանտոս»-ի կազմում։ 2011 թվականին տեղափոխվել է «Պորտու», 2015 թվականին՝ «Յուվենտուս»։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատլետիկո Պարանաենսե»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Սանդրոն իր կարիերան սկսել է «Ատլետիկո Պարանաենսե»-ի երիտասարդական թիմի կազմում։ Առաջին անգամ հրավիրվել է հիմնական թիմ 2008 թվականի հոկտեմբերին։ Թիմի հիմնական կազմում Ալեքսը իր նորամուտը նշել է 2008 թվականի հոկտեմբերի 18-ին` Բրազիլիայի առաջնության շրջանակներում կայացած «Ինտերնասիոնալ»-ի դեմ կայացած խաղում։

Բրազիլական թիմի կազմում իր առաջին գոլը Սանդրոն խփել է 2009 թվականի հունվարի 25-ին` «Ռիո Բրանկո»-ի դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 8 հանդիպման։

2010 թվականին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Սանտոս»[4]։ Սանդրոն թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է 38 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։

Թիմի կազմում իր վերջին հանդիպումն Ալեքսն անցկացրել է 2011 թվականի հուլիսի 3-ին` մասնակցելով Բրազիլիայի առաջնության շրջանակներում կայացած «Ամերիկա Մինեյրո»-ի դեմ խաղին։ Նա երկրորդ խաղակեսում փոխարինել է Շառլեսին։

2011 թվականի հուլիսի 23-ին Ալեքս Սանդրոն տեղափոխվել է Պորտուգալիայի առաջնությունում հանդես եկող «Պորտու»[5][6]։ Տրանսֆերն արժեցել է 9.6 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

«Յուվենտուս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 20-ին Սանդրոն տեղափոխվել է «Յուվենտուս»։ Իտալական թիմը ֆուտբոլիստի համար վճարել է 26 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը կնքել է 4 տարվա պայմանագիր[7]։

Նա իր դեբյուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերի 12-ին` Սերիա A-ի շրջանականերում կայացած «Կիևո»-ի դեմ խաղում[8]։ Նոյեմբերի 21-ին Ալեքսը օգնել է Պաուլո Դիբալային դառնալ հաղթական գոլի հեղինակ «Միլան»-ի դեմ խաղում[9]։ Չորս անց` նոյեմբերի 25-ին բրազիլացին գոլային փոխանցում է կատարել Մարիո Մանջուկիչին, ով «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասը[10]։

Իտալական թիմի կազմում իր առաջին գոլը Ալեքս Սանդրոն խփել է 2016 թվականի հունվարի 17-ին` «Ուդինեզե»-ի դեմ կայացած խաղի 42-րդ րոպեին[11]։

Իր առաջին մրցաշրջանում Սանդրոն օգնել է թիմին դառնալ Իտալիայի չեմպիոն և գավաթակիր։ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Սանդրոն փոխարինել է Պատրիս Էվրային և դարձել է գոլային փոխանցման հեղինակ[12]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Ալեքս Սանդրոն իր դեբյուտը նշել է 2011 թվականի նոյեմբերի 10-ին` Գաբոնի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում մասնակցել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին[13]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրազիլիայի գավաթակիր - 2010
  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2011
  • Պորտուգալիայի չեմպիոն - 2012, 2013
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2013
  • Իտալիայի չեմպիոն - 2016, 2017
  • Իտալիայի գավաթակիր - 2016, 2017
  • Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն - 2012

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 http://www.juventus.com/it/squadre/prima-squadra/difensori/alex-sandro/index.php
  4. «Mais novo Menino da Vila, Alex Sandro é convocado para a Seleção Sub-19». Santos FC (Portuguese). 2010 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «F.C. Porto: tudo sobre a venda de Falcao e a compra de Danilo» [Everything about Falcao sale and Danilo's purchase] (Portuguese). Mais Futebol. 2011 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Comunicado» [Communication] (PDF). FC Porto (Portuguese). Re-published by Portuguese Securities Market Commission (CMVM). 2011 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Alex Sandro: Brazilian joins Juventus from Porto in £18m deal». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «Juventus 1 - 1 Chievo». Football Italia. 2015 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «Juventus 1 AC Milan 0: Dybala magic seals victory for champions». Four Four Two. 2015 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. «Juventus beat Manchester City to qualify from Champions League group». ESPN FC. 2015 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. Daniella Matar (2016 թ․ հունվարի 17). «Juventus wins 4-0 at 10-man Udinese, Roma held 1-1 by Verona». Yahoo.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  12. «Coppa Italia: Morata in extra time». Football Italia. 2016 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  13. «Gabon 0 - 2 Brazil». Sky Sports. 2011 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Սանդրո» հոդվածին։