Ալեքսանդր Ալով
Ալեքսանդր Ալով | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 26, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանի թիվ՝ | հունիսի 12, 1983[3] (59 տարեկան) կամ դեկտեմբերի 12, 1983[4] (60 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0022331 |
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ալով (ռուս.՝ Александр Александрович Алов, սեպտեմբերի 26, 1923[1][2][3][…], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 12, 1983[3] կամ դեկտեմբերի 12, 1983[4], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ, ծնվել է որպես Լապսկեր), խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ, 1983 թվականին նրան շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ՝ Վլադիմիր Նաումովի հետ միասին[5]: Նրա 1981 թվականի «Թեհրան-43» ֆիլմը Մոսկվայի 12-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է Ոսկե մրցանակի[6]:
Հայրենական մեծ պատերազմում զինվորական ծառայությունից հետո Ալովը սովորել է Իգոր Սավչենկոյի մոտ ՎԳԻԿ-ում՝ ավարտելով 1951 թվականին: Նա աշխատել է որպես Սավչենկոյի օգնական «Երրորդ հարված» (1948թ) պատերազմական էպոսի վրա: Իր ուսուցչի վաղաժամ մահից հետո նրան և դասընկեր Վլադիմիր Նաումովին վստահվեց ավարտել Սավչենկոյի վերջին ֆիլմը՝ «Տարաս Շևչենկո» (1949թ) կենսագրական ֆիլմը: Այդ դեբյուտի հաջողությունից հետո Ալովը և Նաումովը սկսեցին ֆիլմեր նկարահանել Կիևի կինոստուդիայում՝ որպես թիմ «Ալով և Նաումով» անվան ներքո:
«Անհանգիստ երիտասարդություն» (1954թ), նրանց առաջին ֆիլմը, պատմում է ուկրաինացի կոմսոմոլականների մասին, ովքեր հաջողությամբ հաղթահարում են ոչ կոմպետենտ ղեկավարին: «Պավել Կորչագին» (1956թ) ֆիլմը, որը հիմնված է Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես կոփվեց պողպատը» (1932թ) վեպի վրա, պատմում է զինվորի մասին, ով վիրավորվում է Ռուսական քաղաքացիական պատերազմում: Այս ազատ եռագրության երրորդ մասը՝ խորհրդային երիտասարդության մասին, «Քամի» (1958թ), նկարահանվել է Ալովի և Նաումովի՝ 1957 թվականին Մոսֆիլմ ստուդիա տեղափոխվելուց հետո: Այն պատմում է չորս ընկերների՝ Մոսկվայում առաջին կոմսոմոլական համագումարին մասնակցելու ճանապարհորդության մասին:
Ալովի և Նաումովի ամենահայտնի աշխատանքը դարձավ «Թռիչք» (1970թ) ֆիլմը, որը Միխայիլ Բուլգակովի ողբերգության էկրանավորումն էր՝ 1918-1921 թվականների Քաղաքացիական պատերազմի և դրան հաջորդած զանգվածային արտագաղթի մասին:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նշում. բոլոր ֆիլմերը նկարահանվել են Վլադիմիր Նաումովի հետ
- «Տարաս Շևչենկո» (1951թ)
- «Անհանգիստ երիտասարդություն» (1954թ)
- «Պավել Կորչագին» (1957թ)
- «Քամի» (1959թ)
- «Խաղաղություն ներս եկողին» (1961թ)
- «Մետաղադրամ» (1965թ)
- «Տգեղ պատմություն» (1966թ)
- «Թռիչք» (1970թ)
- «Լեգենդ Թիլի մասին» (1976թ)
- «Թեհրան-43» (1981թ)
- «Ափ» (1984թ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Алов Александр Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Peter Rollberg (2016). Historical Dictionary of Russian and Soviet Cinema. US: Rowman & Littlefield. էջեր 43–45. ISBN 1442268425.
- ↑ «12th Moscow International Film Festival (1981)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին. Վերցված է 2013-01-25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Խարկով քաղաքում ծնվածներ
- Հունիսի 12 մահեր
- 1983 մահեր
- Դեկտեմբերի 12 մահեր
- Ռիգա քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային սցենարիստներ
- Կինոռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ
- 20-րդ դարի ռեժիսորներ