Ալեքսանդրա Անդրեևա
Ալեքսանդրա Անդրեևա | |
---|---|
Ծնվել է | 1853[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 19, 1926[1] |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | գրական քննադատ, գրականության պատմաբան և թարգմանչուհի |
Անդամակցություն | Ռուս բանահյուսության սիրահարների ընկերություն[1] |
Ալեքսանդրա Ալեքսեևնա Անդրեևա (1853[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 19, 1926[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս քննադատ, գրականության պատմաբան, թարգմանչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1853 թվականի փետրվարի 11 (23)-ին գյուղացիական ծագում ունեցող վաճառականների ընտանիքում։ Հայրը՝ Ալեքսեյ Վասիլևիչը, դարձել է ժառանգական պատվավոր քաղաքացի։ Կրթություն է ստացել տանը և ինքնուրույն անցել համալսարանական դասընթացը։ Նրա առաջին աշխատանքը՝ «Իտալական նովելը և Դեկամերոնը» (1880), գրավել է Ֆեոդոր Բուսլաևի ուշադրությունը[2]։
Հեղինակ է արևմտաեվրոպական գրականության մասին հանգամանալից հոդվածների, որոնք տպագրվել են «Հյուսիսային պարբերական» (1890- ականներ), «Եվրոպական պարբերական» և այլ ամսագրերում[3]։
Հետաքրքրվել է Հենրիկ Իբսենի ստեղծագործության պրոբլեմներով, ում հետ հանդիպել է Նորվեգիայում ճանապարհորդելիս (1891) և նրա ստեղծագործության մասին գրել է մի շարք աշխատություններ՝ կատարելով ռուս և նորվեգացի գրողների հայացքների համեմատական վերլուծություն՝ «Воскресение у гр. Толстого и Г. Ибсена» (М.: т-во тип. А. И. Мамонтова, 1901): Անդրեևան գրել է ժամանակակից ֆրանսիական վեպի, Իվան Տուրգենևի մասին, ակտիվորեն մասնակցել է «Ալեքսանդր Ուրուսով։ Նրա հոդվածները թատրոնի և արվեստի մասին։ Նամակներ և հիշողություններ նրա մասին» գրքի նախապատրաստմանը (Тип. И. Н. Холчев и К°, 1907), որտեղ ներկայացված է Ուրուսովի մասին նրա մենագրական հոդվածը[2]։ «Жизнь Витторио Альфиери из Асти, рассказанная им самим» գրքի ներածական հոդվածի հեղինակն է (М. : К. Ф. Некрасов, 1904):
1894 թվականի նոյեմբերի 30-ից եղել է Ռուս բանահյուսության սիրահարների ընկերության իսկական անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Podolskaya I. Русские писатели 1800—1917 — The Great Russian Encyclopedia, 1989. — Vol. 1. — P. 70. — ISBN 978-5-85270-011-7
- ↑ 2,0 2,1 Русские писатели, 1989, էջ 70
- ↑ «Андреева, Александра Алексеевна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Подольская И. И. АНДРЕ́ЕВА Александра Алексеевна // Русские писатели, 1800—1917 : Биографический словарь / гл. ред. П. А. Николаев. — М. : Сов. энциклопедия, 1989. — Т. 1 : А—Г. — С. 70. — 672 с. — (Сер. биогр. словарей: Русские писатели. 11—20 вв.). — 100 000 экз. — ISBN 5-85270-011-8.
- Словарь членов Общества любителей Российской словесности при Московском Университете. — М.: Печатня А. Снегиревой, 1911. — С. 11.