Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադելբերտ ֆոն Շամիսո ֆր.՝ Louis Charles Adélaïde de Chamissot de Boncourt գերմ.՝ Adelbert von Chamisso |
---|
|
Ծննդյան անուն | գերմ.՝ Louis Charles Adélaïde de Chamissot de Boncourt |
---|
Ծնվել է | հունվարի 30, 1781(1781-01-30)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Շալոն ան Շամպայն[4] |
---|
Վախճանվել է | օգոստոսի 21, 1838(1838-08-21)[1][2][3][…] (57 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն |
---|
Գերեզման | Friedhof III der Gemeinde Jerusalems- und Neue Kirche |
---|
Մասնագիտություն | բուսաբան, բանաստեղծ, պտերիդոլոգ, պտերաբան, գրող, բնագետ, կենդանաբան, ճանապարհորդ հետազոտող, ֆոնդապահ, botanical collector և սպա |
---|
Լեզու | գերմաներեն |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն և Պրուսիայի թագավորություն |
---|
Կրթություն | HU Berlin և Բեռլինի ֆրանսիական գիմնազիա |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Պետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը |
---|
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա |
---|
Աշխատավայր | Բեռլինի բուսաբանական այգի |
---|
Ամուսին | Antonie Piaste? |
---|
Զավակներ | Max de Chamisso de Boncourt?, Ernst Chamisso de Boncourt?, Hermann Freimund von Chamisso?, Adolph von Chamisso? և Louise von Chamisso? |
---|
|
Կայք | chamisso-gesellschaft.de |
---|
Adelbert von Chamisso Վիքիպահեստում |
Ադելբերտ ֆոն Շամիսո (գերմ.՝ Adelbert von Chamisso, հունվարի 30, 1781(1781-01-30)[1][2][3][…], Շալոն ան Շամպայն[4] - օգոստոսի 21, 1838(1838-08-21)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն), գերմանացի գրող և բնագետ։
1801-1806 թվականներին եղել է պրուսական բանակի սպա։ 1812-1815 թվականներին բուսաբանություն, կենդանաբանություն, բժշկություն է ուսանել Բեռլինի համալսարանում։ 1815-1818 թվականներին մասնակցել է ռուսական «Ռյուրիկ» առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդությանը («Շուրջերկրյա ճանապարհորդություն», 1834-1836, Շամիսոի օրագիրը)։ 1819 թվականին հայտնաբերել է սալպերի (ծովային կենդանիներ) սերունդների հաջորդականությունը։
Առաջին բանաստեղծությունները գրել է ֆրանսերեն, 1801 թվականից՝ գերմաներեն։ Շամիսոյի քնարերգությունը բազմաժանր է՝ բալլադից մինչև սիրերգ։ Նրա «Կնոջ սերն ու կյանքը» (1830) շարքի համար երաժշտություն է գրել Շումանը։ Շամիսոյի առավել հայտնի գեղարվեստական ստեղծագործությունը «Պետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը» (1814, հայ հրատարակություն 1982) ռոմանտիկական վիպակն է, որը համաշխարհային հռչակ է բերել նրան։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Михайлов А. В. Шамиссо // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 8.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Chamisso, Adelbert von // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 5. — P. 825—826.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 WeChangEd
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 441)։
|
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|