Ալդեբարան (աստղ)
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | Կարմիր հսկա | ||
Կազմված է | * alf Tau B? և Ալդեբարան[1] | ||
Հեռավորություն | 65,1 լուսային տարի[2] | ||
Տեսանելի աստղային մեծություն | (V) | ||
Համաստեղություն | Ցուլ | ||
Աստղաչափություն | |||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | K5+ III | ||
Գույնի ցուցանիշ | J | ||
Գույնի ցուցանիշ B-V | +1.44 | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
Ալդեբարան, α-Ցուլ ( լատին․՝ Alpha Tauri, Alpha Tau), աստղ, կարմիր հսկա, որը գտնվում է Ցուլ համաստեղությունում և Արեգակից գտնվում է 65 լուսատարի հեռավորության վրա։ Ալդեբարանը Ցուլ համաստեղության ամենապայծառ աստղն է և գիշերային երկնքի 14-րդ ամենապայծառ աստղը։ Նրա պայծառությունը փոփոխվում է 0, 75-ից մինչև 0, 95 մագնիտուդի միջակայքում։ Այժմ Պիոներ-10 միջմոլորակային հետազոտական զոնդը շարժվում է Ալդեբարանի ուղղությամբ և ամեն ինչ բարեհաջող ընթանալու դեպքում նրա մոտակայքում կհայտնվի մոտ 2 միլիոն տարի անց։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]α-Ցուլ անվանումը ստացել է Բայերի անվանակարգման համաձայն, իսկ Ալդեբարան անվանումը ունի արաբական ծագում, որը նշանակում է հետևորդ`(արաբ․՝ الدبران). անվանումը ստացել է Բազմունքին հետևելու համար։
Անվանում այլ լեզուներով
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկական աստղագիտության մեջ հայտնի էր որպես Ռոհինի (Կարմիր), որը Դաքշայի 27 դուստրերից մեկն էր և Չանդրայի (Լուսնի) կինը։ Հին Հունաստանում կոչվում էր Λαμπαδίας՝ Լամպադիաս, որը նշանակում է Ջահակիր։
Հայտնագործման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 509 թվականի մարտի 11-ին Աթենքում դիտարկվել է Ալդեբարանի անցումը Լուսնի սկավառակի վրայով։ Անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյը ուսումնասիրելով այս երևույթի ժամանակագրությունը, 1718 թվականին եզրակացրեց, որ Ալդեբարանը երկնակամարում փոխել է իր շարժման հետագիծը՝ մի քանի րոպե տեղափոխվելով դեպի հյուսիս։ Ալդեբարանի, ինչպես նաև Սիրիուսի և Արկտուրի դիրքի փոփոխությունը երկնակամարում բերեցին աստղերի սեփական շարժման հայտնագործմանը։ Ժամանակակից հետազոտությունների համաձայն, վերջին 2000 տարվա ընթացքում Ալդեբարանը տեղաշարժվել է 7՛-ով, որը գրեթե հավասար է Լուսնի տրամագծին[3]։ 5000 տարի առաջ Ալդեբարանը շատ մոտ է եղել երկնային հասարակածին[4]։
1782 թվականին անգլիացի աստղագետ Վիլիամ Հերշելը հայտնագործեց Ալդեբարանի ավելի փոքր հարևանին, որը 11 աստղային մեծություն ունի և գտնվում է նրանից 117՛՛ անկյունային հեռավորության վրա[5]։
1864 թվականին Վիլիամ Հագգինսը իր սեփական աստղադիտարանով հետազոտությունների ժամանակ ուսումնասիրեց Ալդեբարանի լույսի սպեկտրը, որտեղ նկատեց 9 քիմիական տարրի կլանման գծեր, օրինակ՝ նատրիումի, երկաթի, կալիումի և մագնեզիումի։ 1887 թվականին լուսանկարչական տեխնիկայի զարգացման և Դոպլերի էֆեկտի հայտանգործման շնորհիվ հնարավոր դարձավ հաշվել Ալդեբարանի շառավղային արագությունը։
Ֆիզիկական բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ սպեկտրալ դասակարգման Ալդեբարանը համարվում է K5+ III դասի աստղ. կարմիր հսկա, որն առաջացել է նախկին աստղի ջրածնի պաշարների նվազման հետևանքով, որն էլ պատճառ է դարձել ջերմաստիճանի նվազմանը և աստղի ընդարձակմանը[6]։ Ալդեբարանի լուսոլորտի ջերմաստիճանը ունի 3910 Կ միջինացված արժեք։ Նրա մակերևույթին ծանրության ուժը 25 անգամ ավելի թույլ է, քան Երկրի մակերևույթին, և մոտ 700 անգամ ավելի թույլ, քան Արեգակի մակերևույթին։ Նրա մետաղայնությունը Արեգակի համեմատ ցածր է 30%-ով։ Հիպարքոս արբանյակի չափումները և այլ միջոցների կիրառման արդյունքում պարզվել է, որ Ալդեբարանի հեռավորությունը կազմում է 65, 3 լուսատարի (20 պարսեկ)[7]։ Ալդեբարանի զանգվածը Արեգակի զանգվածից ավել է 16%-ով[8], մակերևույթի ավելի մեծ լինելու պատճառով ճառագայթման ընդհանուր քանակը Արեգակից ավել է 518 անգամ։ Նրա տրամագիծը Արեգակի տրամագծից ավել է 44 անգամ և կազմում է մոտ 61 մլն կմ[9]։
Աստղային համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալդեբարանի մոտակայքում հայտնաբերվել են 5 աստղեր, որոնք մտնում են կրկնակի աստղային համակարգերի մեջ։ Նրանք ստացել են լատիներեն այբուբենի մեծատառերը՝ ըստ հայտնաբերման տարիների հերթականության, բացառությամբ A տառի.այն շնորհվել է գլխավոր աստղին։ Այս համակարգի աստղերի որոշ բնութագրեր ներկայացված են ստորև բերված աղյուսակում, ներառյալ Ալդեբարանի նկատմամբ կազմած անկյունը։
α Ցուլ | Աստղային | Անկյունային մեծություն(″) | Կազմած
անկյունը (°) |
Հայտն.
տարին |
Պարալլաքս |
---|---|---|---|---|---|
B | 13.60 | 31.60 | 113 | 2007 | ±0.1055 47.3417[10] |
C | 11.30 | 129.50 | 32 | 2011 | ±0.4274 19.1267[10] |
D | 13.70 | — | — | — | — |
E | 12.00 | 36.10 | 323 | 2000 | |
F | 13.60 | 255.70 | 121 | 2000 | ±0.0369 0.1626[10] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Washington Double Star Catalog
- ↑ https://encyklopedia.pwn.pl/haslo/Aldebaran;3867481.html
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Aldebaran#cite_ref-burnham_30-0
- ↑ Freedman, Immanuel (2015). "The Marduk Star Nēbiru". Cuneiform Digital Library Bulletin: 3.
- ↑ Griffin, R. F. (September 1985). "Alpha Tauri CD - A well-known Hyades binary". Publications of the Astronomical Society of the Pacific. 97: 858–859. Bibcode:1985PASP...97..858G. doi:10.1086/131616. ISSN 0004-6280.
- ↑ Stock, Stephan; Reffert, Sabine; Quirrenbach, Andreas; Hauschildt, P. (2018). "Precise radial velocities of giant stars. X. Bayesian stellar parameters and evolutionary stages for 372 giant stars from the Lick planet search". Astronomy and Astrophysics. 616: A33. arXiv:1805.04094. Bibcode:2018A&A...616A..33S. doi:10.1051/0004-6361/201833111.
- ↑ Gatewood, George (July 2008). "Astrometric Studies of Aldebaran, Arcturus, Vega, the Hyades, and Other Regions". The Astronomical Journal. 136 (1): 452–460. Bibcode:2008AJ....136..452G. doi:10.1088/0004-6256/136/1/452
- ↑ Farr, Will M.; Pope, Benjamin J. S.; Davies, Guy R.; North, Thomas S. H.; White, Timothy R.; Barrett, Jim W.; Miglio, Andrea; Lund, Mikkel N.; Antoci, Victoria; Fredslund Andersen, Mads; Grundahl, Frank; Huber, Daniel (2018). "Aldebaran b's Temperate Past Uncovered in Planet Search Data". The Astrophysical Journal. 865 (2): L20. Bibcode:2018ApJ...865L..20F.
- ↑ Piau, L; Kervella, P; Dib, S; Hauschildt, P (February 2011). "Surface convection and red-giant radius measurements". Astronomy and Astrophysics. 526: A100. arXiv:1010.3649. Bibcode:2011A&A...526A.100P. doi:10.1051/0004-6361/201014442.
- ↑ 10,0 10,1 10,2 Brown, A. G. A.; et al. (Gaia collaboration) (August 2018). "Gaia Data Release 2: Summary of the contents and survey properties". Astronomy & Astrophysics. 616. A1. arXiv:1804.09365. Bibcode:2018A&A...616A...1G. doi:10.1051/0004-6361/201833051. Gaia DR2 record for this source at VizieR.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 150)։ |