Ազատական ինտերնացիոնալ
«Ազատական ինտերնացիոնալ»ը (ԱԻ) ազատական քաղաքական կուսակցությունների միջազգային քաղաքական ֆեդերացիա է։ Նրա գլխամասային գրասենյակը գտնվում է 1 Whitehall Place, London, SW1A 2HD հասցեում, Ազգային ազատական ակումբի շենքում։ Կուսակցությունը հիմնադրվել է Օքսֆորդում 1947 թ.-ին՝դառնալով ազատական կուսակցությունների բացառիկ համակարգ և զորացնելով ազատականության գաղափարախոսությունը ողջ աշխարհում։ Օքսֆորդի հռչակագրում ներկայացված են «Ազատական ինտերնացիոնալ»-ի հիմնարար քաղաքական սկզբունքները։
Նպատակները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ազատական ինտերնացիոնալ»-ի Կանոնադրությամբ (2005 թ.) նրա նպատակներն այսպես են սահմանված՝ հասնել իրենց բնույթով միջազգային ազատական սկզբունքների համընդհանուր ճանաչմանը, նպաստել անձի ազատության, անձնական պատասխանատվության ու սոցիալական արդարության վրա խարսխված ազատ հասարակության կայացմանը, և այդ սկզբունքներն ընդունող անդամ կազմակերպությունների, ինչպես նաև բոլոր երկրների կանանց ու տղամարդկանց միջև համագործակցության ու տեղեկատվության փոխանակման ուղիներ ապահովել։
Աֆրիկայի, Ամերիկան��րի, Ասիայի և Եվրոպայի անդամ կուսակցություններին միավորող սկզբունքներն են՝ հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, ազատ ու արդար ընտրությունները և բազմակուսակցական ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունը, հանդուրժողականությունը, ազատ շուկայական տնտեսությունը, ազատ առևտուրը, շրջակա միջավայրի կայուն զարգացումը և միջազգային համերաշխության կարևորումը։
«Ազատական ինտերնացիոնալ»-ի նպատակներն արտացոլված են նաև 1946 և 1997 թթ. միջև ստեղծված յոթ հռչակագրերի շարքում և առանցքային են համարվում մի ամենատարբեր միջոցառումների, այդ թվում՝ ողջ աշխարհից ժամանող ազատական կուսակցությունների և անհատների համար մոտավորապես տարին մեկ կազմակերպվող համաժողովների ժամանակ[1]։
Վարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ազատական ինտերնացիոնալ»-ի 13-րդ նախագահը Անդորրայի ազատական կուսակցության (ԱԱԿ), անդամ Ժուլի Մինովեսն է, նախկինում՝ Անդորրայի արտգործնախարար և ներկայացուցիչ ՄԱԿ-ում։ Մինովեսն այս պաշտոնն ստանձնել է Հանս վան Բաալենից հետո, որըԵվրոպական խորհրդարանում պատվիրակության ղեկավարն է և հոլանդական Ժողովրդական կուսակցություն հանուն ազատության և ժողովրդավարությանի անունից հանդես եկող խոսնակը արտաքին գործերի և պաշտպանության հարցերով։
Նախկին նախագահների թվում են Լորդ Ջոն Օլդըրդայսը, հոլանդացի քաղաքական գործիչ և Եվրոպական հանձնաժողովի նախկին պատվիրակ Ֆրից Բոլկեստեյնը, գերմանացի քաղաքական գործիչ Օտտո Գրաֆ Լամբսդորֆը և Իսպանիայիյում Ֆրանկոյի բռնապետության տապալումից հետո ժողովրդավարական կարգով ընտրված առաջին վարչապետ Ադոլֆո Սուարեզը։
Վարչության այլ անդամներից են փոխնախագահ Հելեն Զիլլեն, ինչպես նաև փոխնախագահներ Սեսիլիա Վիքստրյոմը, ԵԽՊ, Ջեվդետ Չակարովը, ԽՊ, Բարոնուհի Ֆոլքնըր Մարգրավինը, Կասիտ Պիրոմյան, Մարկուս Լյոնինգը, գանձապահներ Ռոբերտ Վուդթորպ Բրաունը, ԲԿՇ, և պրն Շիհ-չունգ Լիուն։ Գլխավոր քարտուղարը Էմիլ Կիրյասն է՝ Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ազատական ինտերնացիոնալ»-ն ունի երկու հիմնական պարբերական՝
- LI-news (ԱԻ նորություններ)[2], որում ամփոփվում է կազմակերպության անդամ կուսակցություններին կամ համագործակցող կազմակերպություններին առնչվող մեկշաբաթյա լրատվությունը,
- Liberal Matters (Ազատականության հարցեր), տարին մի քանի անգամ լույս տեսնող ամսագիր, որի առանձին համարներն անդրադառնում են ազատականության որոշակի ասպեկտի։
Օքսֆորդի հռչակագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օքսֆորդի Վոդհեմ Քոլեջում 1947 թ. ապրիլին Սալվադոր դե Մադարիագայի առաջնորդությամբ 19 ազատական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից կազմված Օքսֆորդի հռչակագիրն այն փաստաթուղթն է, որում շարադրված են «Ազատական ինտերնացիոնալ»-ի հիմնարար քաղաքական սկզբունքները[3]։
Օքսֆորդի հռչակագրի ստեղծման խթանն են դարձել Լորդ Վիլյամ Բեվերիջի գաղափարները և այն դիտվում է իբրև քսաներորդ դարի ամենածանրակշիռ քաղաքական փաստաթղթերից մեկը։
Հիսուն տարի անց, 1997 թ.-ին, «Ազատական ինտերնացիոնալ»-ը վերադարձավ Օքսֆորդ և լույս ընծայեց սկզբնական Հռչակագրի մի հավելված՝ Ազատական օրակարգ 21-րդ դարի համար, ուր ավելի մանրամրկիտ է ներկայացված ազատական քաղաքականությունը։ Օքսֆորդի երկրորդ Հռչակագիրն ընդունվել է Օքսֆորդի Թաուն Հոլում 1997 թ. նոյեմբերի 27-ից 30-ը կայացած, «Ազատական ինտերնացիոնալ»-ի 48-րդ կոնգրեսի կողմից[4]։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի ստորև թվարկված անդամ կազմակերպություններից, ԱԻ-ն ունի մեկ անհատ անդամ՝ Մարտին Լի, Հոնգ Կոնգի Ժողովրդավարական կուսակցության հիմնադիր նախագահ։
Լիիրավ անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիտորդ կուսակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համագործակցող կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆրիկայի ազատական ցանց
- Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԱԺԴ-ԵԽԽՎ)
- «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն (ԵԱԺԴ կուսակցություն)
- Ասիայի ազատականների և ժողովրդավարների խորհուրդ
- Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ
- Բաց գրքի հիմնադրամ
- Լուիջի Էինաուդիի հիմնադրամ
- Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիա (IFLRY)
- Ազատական կանանց միջազգային ցանց
- Շվեդիայի միջազգային ազատական կենտրոն
- Արաբական դաշինք հանուն ազատության և ժողովրդավարության (AAFD) (2011 թ.-ից առաջ կոչվում էր Արաբ ազատականների ցանց, ԱԱՑ)
- Նոյե Ցյուրխեր Ցայտունգ
- Ազգային ժողովրդավարական ինստիտուտ. կազմակերպությունն առնչված է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության հետ, թեև ֆինանսավորվում է կառավարության կողմից Ժողորդավարության ազգային հիմնադրամի միջոցով։
- Լատինական Ամերիկայի կարմիր ազատական
Ազատական վերլուծաբանական կենտրոններ և կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ազատական Ինտերնացիոնալ» -ը նաև ազատ կապեր ունի հետևյալ կազմակերպությունների հետ՝
- Ժան Գոլի կենտրոն (Բելգիա)
- Ազատական քննադատների ֆոնդ (Italy)
- Տելդերստիխտինգ (Նիդեռլանդներ)
- Բերտիլ Օհլինի ինստիտուտ (Շվեդիա)
- Սենթըր Ֆորում (ՄԹ)
- Սիվիտա (Նորվեգիա)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Constitution – Politics – Liberalism». Liberal-international.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «LI News Subscribe – Liberalism». Liberal-international.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Oxford Manifesto 1947 – Manifesto – Politics – Liberalism». Liberal-international.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Oxford Manifesto 1997 – Manifesto – Politics – Liberalism». Liberal-international.org. 1997 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Full Members». Liberal-International.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Liberal Party of Canada Welcomes Liberal International to 2009 Convention». Liberal Party of Canada. 2009 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Կաղապար:Nl icon VVD is a member of LI Արխիվացված 2011-09-28 Wayback Machine
- ↑ «Partido Liberal de Chile ingresa a la Internacional Liberal durante reunión in Guatemala» (իսպաներեն). Partido Liberal de Chile. 2013 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Partido de la U - Colombia - Observer Members - Members - Liberalism». Liberal-international.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Observer Members». Liberal-international.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.